Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Գրանցվեց հերթական խայտառակ ընտրությունը»

Մայիս 05,2013 21:25

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները, այսպիսի կարծիք հայտնեց. «Ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, բռնություններ, մեկը մյուսի փոխարեն քվեարկություն, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկություն: Սրանք սովորական երևույթներ են մեր կյանքում: Այս ամենի ընդհանուր գնահատականն է. հերթական խայտառակ ընտրությունը: Ուստի կարծում եմ, երբ կամփոփվեն ընտրությունների արդյունքները, մի բազմաբովանդակ բուկլետ կլինի մեր և մյուս ուժերի կողմից ներկայացված խախտումների նյութերով: Ես հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եմ կենտրոնացած եղել, և այն, ինչ խոստացել ենք, իրականացրել ենք: Կարող եմ ասել, որ միասնական ընտրատեղամասերում պայքարել ենք ընտրակեղծիքների դեմ, համենայն դեպս մեզ մոտ Մալաթիա-Սեբաստիայում այդ աշխատանքը հաջողվել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բարոյական նորմերի դեգրադացիա գործնականում: Կարճ մեկմաբանություններ,՝ կրճատումներով,
    բայց ամենայն անկեղծությամբ, տարբեր ընտրողներից՝
    -Ես ումից փողը վերցրել եմ,՝ նրան էլ կնտրեմ, ես ազնիվ մարդ եմ և երկար տարիների վստահությունը
    չեմ կորցնի հանրապետականների հանդեպ՝ 7000 դրամով:
    -Էլ որտեղ է ազնվությունը,՝ երբ խոստացած10000 դրամի փոխարեն կեսն են տվել, ավելի լավ կլիներ բարգավաճի օգտին ընտրեի նրանցը ավելի նաղդ էր:
    -Ինձնից դիմում վերցրին ֆինանսական օգնության, բայց փողը ասեցին ընտրություններից հետո, եթե
    տեսնենք ճիշտ հանրապետականին ես ընտրել, բայց ինձ պադվադիտ արին, ավելի լավ կլիներ նաղդ
    3000-ը վերցնեի:
    -Ում էլ ընտրես, մեկա հանրապետականն ա հաղթելու, ինչ էլ տան քյարա, շնից մազ պոկելն էլ քյարա:
    Այսպիսի ընտրության հետևանքում,՝ տվյալ երկիրը կամ քաղաքը, միանգամայն օրինաչափ է, նաև՝
    ողբերգական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031