Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ներկայացուցիչ. «Ծեր մարդկանց են բերում քվեարկության, թվում է շունչները կփչեն» (Տեսանյութ)

Մայիս 05,2013 22:58

Aravot.am-ը մասնակցեց քվեների հաշվմանը՝ Ս. Սպանդարյանի անվան 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում:

Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ  Ջուլիետա Ավագյանը տեղեկացրեց, որ 7:35 դրությամբ  1245 ընտրողներից մասնակցել էր 625 ընտրող. «Դրանից հետո չեմ ֆիքսել, թղթերով էի զբաղված»: Չնայած ընտրատեղամասի ժամացույցով 19: 56  էր, սակայն վստահված անձանցից ոմանք ասացին, որ ժամացույցը հետ է: Հանձնաժողովի ՀՀԿ-ական  քարտուղար Կարինե Նալբանդյանն ու նախագահն ասացին, որ այդ ժամացույցով են աշխատել ընտրությունների սկզբից, դրանով էլ պետք է առաջնորդվեն:

ՀՅԴ ներկայացուցիչ Հմայակ Կարապետյանը պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է անցել, չհաշված թեթեւ միջադեպը՝ հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց միջեւ հակասությունների հետ կապված:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հովսեփյանն, ընդհակառակը, դժգոհ էր ընտրությունների ընթացքից. «Ժողովրդի մեջ ակտիվությունը մարել է, բերում են այնպիսի մարդկանց, որ թվում է թե շունչներն ուր որ է էստեղ կփչեն, որովհետեւ 89-90 տարեկան կինը հաստատ իր կամքով չի գալիս ընտրության, բերում են»: Մեր հարցին՝ ո՞ր ուժին նկատի ունի, տիկին Հասմիկը պատասխանեց՝ պարզ է որ ՀՀԿ-ն:

Նրա խոսքով, համատիրության նախագահը՝ Սուրիկ Ներսիսյանը ամբողջ ընթացքում ընտրատեղամասում է եղել եւ բոլորին ուղղորդել է. «Ինքը մեծ քարոզչություն կատարեց: Եթե ինքը չլիներ, ՀՀԿ-ն երեւի շատ ձայներ չէր ունենա»:

Ի դեպ, երբ հանվում էին ՀԱԿ-ի կամ «Բարեւ Երեւան» դաշինքի քվեաթերթիկները, այդ ուժերը ներկայացնողները ծափահարում էին:

Հավելենք, որ ընտրությունների ավարտից րոպեներ պակաս ձեռնափայտով մի տիկին ներս մտնելուն պես «մուննաթ» եկավ հանձնաժողովի անդամների վրա. «Բերեիք տուն էլի»: Երբ հետաքրքրվեցինք, մի՞թե քվեաթերթիկը իր տուն են տարել երբեւէ, պատասխանեց. «Դե առաջ հիվանդներին տուն էին բերում ստորագրելու»: Տիկինը ավելին չուզեց ասել, քանի որ հասկացել էր, որ լրագրողի հետ է խոսում:

Ի դեպ, մինչ ներսում քվեներն էին հաշվում, դռներից այն կողմ մի խումբ «կերած-խմած» տղամարդիկ էին հավաքված, որոնք ավելի ուշ, հավանաբար հանձնաժողովականների ակնարկով հեռացան:

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031