Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 17-ամյա աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

Մայիս 26,2013 20:33

Մայիսի 26-ի առավոտյան  Նոյեմբերյանի տարածաշրջանի  Պտղավան գյուղի մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխված 18 վիրավորները դուրս են գրվել  այդ բժշկական  կենտրոնից: Գյումրի քաղաքի 17-ամյա բնակչուհի Լիանա Մկրտչյանը ժամը 19-ն անց 20-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Մնացածները,ովքեր վթարից ավելի քիչ էին  տուժել, տեղափոխվել են իրենց տները, 2 հոգի՝ Գյումրիի  բժշկական հաստատություններ: Այդ մասին տեղեկացանք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` ԱԻ նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031