Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի հետեւանքով կա զոհ, 17-ամյա աղջկա վիճակը շատ ծանր է

Մայիս 26,2013 12:30

Մայիսի 26-ի առավոտյան, ժամը 8-ն անց 40-ի սահմաններում Գյումրիից Դոնի Ռոստով մեկնող երթուղային միկրոավտոբուսը Նոյեմբերյանի Պտղավան գյուղի մոտ, շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում եղել է 18 ուղեւոր:  Գյումրիի  52-ամյա բնակիչ Ավետիք Թորոսյանը վթարի վայրում մահացել է:  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ այստեղ են տեղափոխվել  վթարից տուժած 14 ուղեւոր : Նրանցից մեկի ՝  Գյումրիի  բնակիչ, 1996թ. ծնված Լիանա Լեռնիկի Մկրտչյանի վիճակը շատ  ծանր է, աղջիկն անգիտակից է, նոյեմբերյանցի բժիշկները նրա վիճակը  գրեթե անհույս են համարում:  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանից տեղեկացանք, որ  վթարի պատճառը միկրոավտոբուսի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցումն է:  Արդյոք անձրեւային եղանակը, թաց ասֆալտը ես  կարո՞ղ էին  վթարի պատճառ դառնալ: Պարոն Նորեկյանն ասաց, որ արագություն բացելիս վարորդը պարտավոր էր  հաշվի առնել  եղանակային պայմանները: Նրա վկայությամբ՝ ներկայումս միկրոավտոբուսի վարորդը դեպքի վայրում կատարվածի մասին բացատրություններ է, տալիս, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի  քննչական խումբը քննություն է  կատարում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի այլանդակ,անկարգ,անկանոն ու անկառավարելի դարձած ճան.երթևեկության հերթական,ամենօրյա,«սովորական» զոհերը:

    Ահա այսօր Հայի գլխին կախված ամենամեծ 3 ՎՏԱՆԳՆԵՐԸ՝ 1) հանքարդյունաբերություն, 2)անկառավարելի դարձած ճան.երթևեկություն, 3) նեո-բոլշևիկյան ՀՀԿ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031