Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդին ծեծի ենթարկողը «Բենզին Ռուբո» մականունով Ռոբերտ Գալուստյանի որդին է եղել

Հունիս 03,2013 17:36

Մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած երիտասարդը եղել է ոչ թե Ռոբերտ Մասումյանի (հայտնի «Բենզին Ռուբո» մականունով), այլ Ռոբերտ Գալուստյանի (ով եւս հայտնի է «Բենզին Ռուբո» մականունով) որդին: Ռոբերտ Գալուստյանը եւս հայտնի գործարար է, «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատերը:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում, տաքսու ուղեւորը չէր վճարել ուղեվարձը եւ հեռացել էր: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել նրա գլխին:

Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել «Բենզին Ռուբո»-ի որդուն: Սակայն օրեր անց հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար:

Ուշագրավ մեկնաբանություն է տվել ինքը` Ռոբերտ Գալուստյանը, ով իր հերթին նշել է, թե իբր իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` փորձելով խուսափել պատասխանատվությունից, իսկ ինքն էլ խնդրել է հնարավորինս խիստ վերաբերվել նրա նկատմամբ, քանի որ նման մարդ չի ճանաչում:

«Ինձ, որ զանգեցին, նախ ես հերքեցի, հետո ասացի, որ թող ամենախիստ ձեւով պատժվի: Տաքսու վարորդները տեղից տանջված, չարչարված մարդիկ են: Բա տաքսու վարորդի վրա ձեռք են բարձրացնո՞ւմ: Ո՞վ ուզում ա  լինի: Բայց ես այդ տղուն չեմ ընդունում, չկա, ըտենց մարդ չեմ ճանաչում: Իմ տղեքը լավ տղեք են: Ես դաստիարակված երեխաներ ունեմ»,- նշեց Գալուստյանը:

Մեր աղբյուրի պնդմամբ, սակայն, տաքսու վարորդին դաժան ծեծի ենթարկած եւ բերման ենթարկված Արման Գալուստյանը հենց «Ռան ՕՅԼ» ընկերության տնօրենի որդին է, ով մի քանի անգամ արդեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում իր վարքի պատճառով:

Ռոբերտ Մասումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, թե Արման անունով երիտասարդի չի ճանաչում, որդի չունի, այլ միայն չորս դուստր:

«Այնպես չէ, որ չեմ ցանկացել, որ տղա ունենամ, բայց ընդամենը 4 աղջիկ ունեմ: Երկրորդ կին եւս չեմ ունեցել: Արդեն 62 տարեկան մարդ եմ: Եթե կինս միամիտ կին լիներ կարող է եւ իմ ընտանիքում կռիվ ընկներ»,- ավելացրեց Ռուբեն Մասումյանը:

NEWS.am-ը հայցում է Ռոբերտ Մասումյանի եւ ընթերցողների ներողամտությունը` թյուրիմացության հետեւանքով սխալ տեղեկություն տարածելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930