Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի նեղվեք այն տեսարաններից, որը տեսնում եք ԱԺ-ում, դա այն ԱԺ-ն է, որը արտացոլում է մեր հասարակության ցանկությունը»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 29,2026 15:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հպանցիկ է տեսել խորհրդարանի այսօրվա ծեծկռտուքի կադրերը, ուստի դրանց մանրամասներին չի անդրադառնում։ Բայց, ընդհանուր առմամբ, այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են պահում, իսկ իշխանությունը շահագրգռված չի որևիցե պարագայում նման տեսարաններով, որովհետև միշտ պատասխանատվությունը և հարցադրումները իշխանությանն են ուղղված լինում։

Լրագրողները շարունակեցին՝ պատգամավորներն իրար էին քաշքշում, իսկ ԱԺ նախագահը ժամանակին անվտանգության աշխատակիցներին ներս չհրավիրեց, Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Պարոն Ռուբինյանը Ազգային ժողովի նախագահն է, նա իրավիճակը պետք է գնահատի ներսից, դրսից գնահատականներ տալը կարծեմ իմ կողմից կոռեկտ չի լինի»։

Ալեն Սիմոնյանը համամիտ չէ լրագրողների դիտարկումների հետ, որ երկրում քաղաքական լարվածություն կա. «Այսինքն` քաղաքական լարվածությունը նրա մասին է, որ բոլոր համայնքներում ընդդիմությունը չի կարողանում թեկնածու առաջադրել»։

Իսկ հակադարձումներին, որ ընդդիմադիրներին ձերբակալում են, ուստիեւ չեն առաջադրվում, պատասխանեց․ «Դա ե՞րբ է որևիցե մեկին կանխել թեկնածություն դնելուց, կամ լավ բոլորին ձերբակալում են ըստ ձեզ, բա ինչի՞ են 90%-նոց տվյալներ գրանցվել։ Այո, դա խնդրահարույց է այն առումով, որ ընդդիմություն չունենք, և վարչապետը դրա մասին խոսել է։ Դա չի նշանակում, որ նույն բարքերը, դա նշանակում է, որ այն որ մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն գոյություն չունի, փաստ է, որովհետև երկու ընդդիմադիր խմբակցությունները կոնկրետ մարդկանց շահի համար են հայտնվել ԱԺ–ում։ Մեկը Սամվել Կարապետյանի շահի համար է ստեղծվել և հայտնվել, դա գաղտնիք չէ, մյուսը Ռոբերտ Քոչարյանի համար։ Ինքը բարձրաձայն ասել է, ասել է՝ դուք ինձ ստիպեցիք, որ ես մտնեմ քաղաքականություն։

Քանի դեռ կա արդար ընտրություն, ընդդիմությունը չի բողոքարկում դրանք․․․ Սամվել Կարապետյանի ուժն ասում էր, որ իրենք մասնակցելու են բոլոր ընտրություններին, 90 տեղից մի տեղում մասնակցեցին, բա ինչի՞։ Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, էն որ գողցողներին տանում են բանտ են նստեցնում և այն միլիոնավոր, միլիարդավոր սեփականությունը, որը վերադարձվում է ոչ թե Ալենին, ոչ թե ինչ-որ մեկին, այլ պետության, դա՞ է ճնշումը, լո՞ւրջ եք ասում։

Մենք ապահովում ենք մարդկանց համար ազատ ընտրության իրավունք և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է գնալ ընտրել իր ընդդիմությանը, իր որոշմամբ։

Ես ասում եմ՝ մի նեղվեք այն տեսարաններից, որը դուք տեսնում եք Ազգային ժողովում, դա այն Ազգային ժողովն է, որը արտացոլում է մեր հասարակության ցանկությունը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031