
«Դալմա Գարդեն Մոլը դարձել է գնումներ կատարելու երևանյան կարևոր վայրերից մեկը, և պատահական չէ, որ հենց այստեղ է մեկնարկում Orange-ի և Զիգզագի ապրանքների և ծառայությունների համատեղ ներկայացումը հաճախորդներին: Մենք իսկապես ցանկանում ենք, որ մեր նոր ու հին հաճախորդները Orange-ի ծառայությունները գտնեն Երևանում և մարզերում՝ իրենց հարմար բոլոր վայրերում, և այդ պատճառով է, որ մենք ընդլայնում ենք մեր ներկայությունը երկրում մեր հին ու նոր գործընկերների միջոցով: Զիգզագ ընկերությունն էլեկտրատեխնիկայի ոլորտի առաջատարներից է Հայաստանում, և ուրախ ենք հենց վերջինիս հետ կյանքի կոչել «խանութ խանութում» կոնցեպտի մեր նախագիծը: Զիգզագ Մեգասթորում մեր հաճախորդներին կընդունեն հարմարավետ պայմաններում և բազմատեսակ առաջարկներով» ասաց Օրանժ Արմենիայի անուղղակի վաճառքների ղեկավար Գրիգոր Դավթյանը:
«Մեգասթորը ինքնին նոր ձևաչափ է մեզանում, որտեղ Զիգզագը հանդես է գալիս շուրջ 4700 որակյալ ապրանքատեսակով և մենք շատ ուրախ ենք հենց այս առևտրային հարթակում սկիզբ դնելու նոր համագործակցության Օրանժ Արմենիա ընկերության հետ՝ ներկայացնելով հաճախորդներին նոր ապրանքատեսակներ և որակյալ ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում». հավելեց «Զիգզագ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Արթուր Ջանոյանը:


















































