Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վեստային» տուգանեցին 15 մլն դրամ

Մարտ 14,2014 11:50

Քիչ առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 15 մլն դրամով տուգանեց «Վեստա» ընկերությանը՝ անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար:

Ըստ հանձնաժողովի՝ «Վեստա» ընկերությունը գովազդներում ներկայացնում է, որ ինքը հանդիսանում է համաշխարհային մի շարք հանրաճանաչ բրենդների, ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը, մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրությամբ «Վեստան» դրանց պաշտոնական ներկայացուցիչը չէ եւ սերտիֆիկատները, որ ներկայացրել է «Վեստան»՝ գործընկերների միջեւ առկա որոշակի առեւտրային հարաբերությունները վկայող փաստաթուղթ է:

ՏՄՊՊՀ նիստում այսօր նաեւ ներկայացվեց, որ  «Ղ-Տելեկոմ», «Արմենտել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները դրսեւորել են անբարեխիղճ մրցակցություն: Քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ըստ ուսումնասիրության եւ քաղաքացիների բողոքների՝ բաժանորդները ինտերնետը անջատած պայմանում բաժանորդի հաշվին ընկերությունները ամսավճարներ են գրել: Բաժանորդները պնդել են, որ իրենք ինտերնետից չեն օգտվել:

Հանձնաժողովը սահմանափակվեց երեք օպերատորներին ընդամենը նախազգուշացնելով՝ խախտումները վերացնելու պայմանով:

Հանձնաժողովում նաեւ ներկայացվեց, որ արգելել է շվեյցարական «Հելվելեք» եւ «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերությունների միավորումը:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31