Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին

Հունիս 16,2013 13:14

Նախօրեին Երեւանում կողոպտել են Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի բնակարանը:

NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կամ անձինք ուրբաթ օրը մտել են Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարան, գումար եւ թանկարժեք իրեր տարել: Տարել են նաեւ մեծ գումար, որը Թոխյանն օրերս վարկով վերցրել էր բանկից:

Ոստիկանությունում հաստատել են կողոպուտի մասին լուրը եւ հավելել, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Կողոպտել են կողոպտիչին:

  2. Sona says:

    Նույնն էլ իմ տան թալանողին ազատ արձակեցին, մի անմեղ տղայի վրա բարդեցին:
    Եկել էի Բրյուսել նամակ – նամակի հետևից ուղարկում էի արդարադատություն, որ այս տղան անմեղ է. իմ տունը թալանողը 8-ը տարի իմ տանը անվարձ նստողն է իրականում, որին պաշտպան կանգնեց Մուկի եղբար Ջոնիկը և գործը ջրեց:
    Իմ խղճի վրա մնաց այն անմեղ երիտասարդը, որ ուրիշի հանցանքի համար 2 տարի
    փակի տակ մնաց: Սա է այսօրվա մեր արդարադատությունը, որը կոռումպացված է ներքևից վերև. Ոստիկանությունից սկսած մինչև Սահմանադրական դատարան…
    Ոչինչ, թող թեթև տանեն, քանզի իրենք քրտինք չեն թափել այս փողը վաստակելուց…

Պատասխանել Sona

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930