Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանին դժվար հարց տվեցին

Հունիս 17,2013 14:05

Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012թ․տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծիք հայտնեց, որ կառավարության լրջագույն բացթողումը ոչ թե մոնիտորինգի բացակայությունն է կամ ֆինանսական վերահսկողությունը, այլ՝ նորմատիվային բազայի բացակայությունը։ «Մենք պիտի ստանդարտներ մշակենք, որոնք էլ կառաջադրենք տենդերի մասնակիցներին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով․«Եթե դա չլինի, միշտ էլ բազմակարծություն կլինի, իսկ տակը՝ պղտոր ջուր»։ Արմեն Գեւորգյանը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ։ Նա նշեց, որ այդ խնդիրների լուծման ձեւերը բազմաբնույթ են. «Ես ձեզ հետ համաձայն եմ, որ պետք է ստանդարտները հստակեցվեն, չնայած որ դա կարող է սխալ որոշում լինել։ Բայց ավելի լավ է սխալ որոշում կայացնենք, սկսենք աշխատել, հետո շտկել, քան ոչինչ չանել»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ կառավարությունն էլ է ընդունում, որ խնդիրների բազմակողմանի քննության պակաս կա։ Նա հայտարարեց, որ պետք է հետեւողական լինել այդ հարցի շուրջ, որից էլ բխելու է օբյեկտիվության վերաբերյալ հասարակության ընկալումը։ Պատգամավորը գտնում է, որ ՎՊ-կառավարություն-դատախազություն փոխգործակցության արդյունքում է միայն հնարավոր լուծել խնդիրները, եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել։ Փոխվարչապետն ասաց, որ կառավարությունը որեւէ կաշկանդվածություն չունի այս կամ այն խնդիրը դատաիրավական համակարգի միջոցով լուծելու առումով։ Նրա խոսքով,  որքան ՎՊ-ն շատ նյութեր ուղարկի դատախազություն, այնքան այդ կառույցի նկատմամբ վստահությունը կմեծանա։
Արմեն Ռուստամյանը կոչ արեց Աժ նախագահին՝ նախաձեռնել այդ գործընթացը եւ միասին իրականացնել այն։ «Անհրաժեշտ են հստակ չափորոշիչներ սահմանել թե հաշվետվության, թե հաղորդում ներկայացնելու վերաբերյալ։ Դատախազությունն էլ, Վերահսկիչ պալատն էլ, կառավարությունն էլ պետք է իրենց գնահատականը տան։ «Մենք պատրաստ ենք մեր մոտեցումներով աջակցել ՎՊ-կառավարություն-դատախազություն փոխգործակցության ամրապնդմանը»,- ասաց Ռուստամյանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ թույլ չտալ պետբյուջեից գողություն եւ բռնել գողի ձեռքը, Արմեն Գեւորգյանը նշեց․«Դժվար հարց եք տալիս, կարծում եմ, որ ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին։ Ամբողջ աշխարհում կան նման երևույթներ։ Իմ կարծիքով՝ պետական պատժիչ մեքենան պետք է լիարժեք աշխատի, որ նման քայլերը նվազագույնի հասցվեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930