Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր մարդու արժեքների ու դրանք «խժռող» աշխարհի մասին

Հունիս 29,2013 16:34

10-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-ին կբացվի  ֆրանսիացի  անվանի սցենարիստ եւ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» (1960) ֆիլմով, որի գլխավոր հերոսին՝ Էդուարդ Սարոյանին մարմնավորել է այսօր արդեն աշխարհահռչակ շանսոնյե, դերաասան, հասարակական գործիչ, դիվանագետ Շարլ Ազնավուրը: Պատմությունը մի մարդու մասին է, որ ժամանակին ունեցել է ամեն ինչ՝ փառք, սիրած կին, երջանկություն, փող, սակայն մի վայրկյանում կորցրել է: Երբեմնի վիրտուոզ դաշնակահար, լեփլեցուն դահլիճներ ապահովող Սադոյանը, իբրեւ Շարլի Կոլեր, ծվարել է մի փոքրիկ սրճարանում: Նա այստեղ երեկոները դաշնամուր է նվագում ու այդպես հաց վաստակում: Բոլորը նրան ճանաչում են իբրեւ ինքնամփոփ, միայնակ, տխուր ու կանանց հանդեպ անտարբեր մարդ: Անգամ հարեւան մարմնավաճառուհին է նրան խղճում ու պատրաստ է ապառիկով «սպասարկել»: Շարլին ոչինչ չունի, բայցի իր սիրուն հուշերի փշուրներից ու իրեն համակրող մի կնոջից, որին բոլոր տղամարդիկ տենչում են:

Թվում է՝ Շարլի-Էդուարդի կյանքն այդպես միապաղաղ կշարունակվեր, եթե չհայտնվեր քրեական խարդավանքների մեջ խճճված նրա եղբայր Ռեմին:

Վերջինս անընդհատ փախուստի ու հետապնդումների մեջ է, ավելին՝ եղբորն էլ է ներքաշում կեղտոտ պատմության մեջ: Արդյունքում՝ ատրճանակից արձակված կրակոցից զոհվում է Շարլիին սիրող կինը, որի հետ նա կարող էր երջանիկ լինել:

Սովորական մարդկային պատմություն է, այսպես ասած՝ փոքր մարդու փայփայած արժեքների ու այդ ամենը խժռող մեծ աշխարհի դաժանության մասին, որն անցկացվել է Տրյուֆոյի ռեժիսորական յուրօրինակ պրիզմայով ու վերաճելի հուզիչ դրամայի:

Պատմության հիմքում էլ Դեվիդ Գուդիսի « Down There» բուլվարային վիպակն է:

Խորհրդանշական է, որ գլխավոր դերում հենց Շարլ Ազնավուրն է նկարահանվել, մարդ, որն իր կարիերան սկսել է «ներքեւից»՝ փոքրիկ սրճարաններից ու կաբարեներից…

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930