Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար»

Հուլիս 01,2013 12:40

Aravot.am-ը ԼՀՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, որը Արցախյան պատերազմի մասնակիցներից է եւ զբաղեցրել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը, հետաքրքրվեց, թե Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելով արդյոք չի՞ խախտվել երկու երկրների միջեւ ռազմական ուժերի հավասարակշռությունը:

Պարոն Աղաբեկյանն այնքան անհանգստացած չէր անհավասարակշռությունը խախտվելով, որքան նրան մտահոգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար:

«Իրականում ռազմական գործողությունները սկսում են այն ժամանակ, երբ ուժերի անհավասարակշռություն է տեղի ունենում: Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր անգամ զենքի ձեռքբերումը մեր կողմից հետեւում էր պաշտպանության պլանավորման վերանայմամբ, իսկ վերանայումը ոչ միայն ստորաբաժանումների, զորամիավորումների վերադասավորումներն են, այլ նաեւ` զենքի ձեռքբերումը: Եվ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանություն-հարձակում ռազմական գործողության թատերաբեմում անհավասարակշռություն տեղի չունենա:

Ադրբեջանի կողմից վերջին ձեռքբերված ռազմատեխնիկան` տանկեր, հակաօդային պաշտպանության, զանգվածային ոչնչացման զինատեսակներ, այս պահին ես խոսում եմ որպես զինվորական կամ ռազմաքաղաքական գործիչ, պիտի անկեղծ խոստովանեմ, որ շատ կտրուկ, մեծ ազդեցություն չեն կարող ունենալ մեր ուժերի անհավասարակշռության վրա, դա նշանակում է, որ մենք վերանայման խնդիր ունենք պաշտպանության պլանավորման` կլինի դա զորամիավորումների, զորատեսակների առումով, կլինի`նոր սպառազինությունների առումով, բայց ամենակարեւորն այն է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը այդ զանգվածային ոչնչացման զենքերը ձեռք բերելով»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Աղաբեկյանը:
Ըստ նրա. «Այդ զենքերի մի քանի տեսակներ արագ հաջողություններ ունենալու համար է նախատեսված, ռուսերեն ասած` «пугач» հանդիսացող զենքեր են: Ադրբեջանն այլեւս ձեռք է բերում զինատեսակներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչության ոչնչացման համար, իսկ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված ցանկացած զինատեսակ բերում է նաեւ խուճապի: Իսկ առաջին գծում մարտնչող մեր զինվորները, զինված ուժերի ստորաբաժանումները, գիտեն, որ թիկունքում նրանց ծնողներն են, հարազատները: Այստեղ է, որ մեր մենք մտածելու խնդիրներ ունենք, մեր քաղաքական գործիչները, մեր բարեկամ պետությունները, մեր բարեկամ երկրների քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն, որ Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում էլ գտնվելու են քաղաքական գործիչներ, որոնք իրական գնահատական են տալու այդ գործարքին:

Այս առումով համարում եմ մեր կյանքում ցավալի իրադարձություն, որ մեր ռազմավարական հարեւանը խաղաղ բնակչությանը ոչնչացնելու զենք է վաճառում մեր հակառակորդին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Աա՜այ քեզ ռազմաքաղաքական գործիչ:Ըստ պ-ն Աղաբեկյանի,նման լկտի գործարքին պետք է գԸնհատական տա ոչ թե պետությունը, այլ ինչ որ քաղաքական գործիչներ,այն էլ եթե գտնվեն (իսկ եթե չգտնվեն?):Եվ սա այն դեպքում,երբ Հայաստանում,այդ թվում և Արցախում,ցանկացած փողկապ կապած և հեռակա կարգով որևէ մասնավոր ուսումնական հաստատության դիպլոմ ունեցող անձ իրեն արդեն քաղաքական գործիչ է համարում (էլ չենք խոսում ,,փորձագետ,, ,,վերլուծաբան,, ,,հրապարակախոս,, և այլն,և այլն ,,տիտղոսների,, մասին ):Ну ты стратег….даешь.Իսկ պետությունը?,նրա իրավասու կառույցները պիտի լռեն ու կուլ տան այդ ապտակը? և փնտրեն իրենց շահը? այդ բիզնես պռոեկտում:

  2. Sona says:

    Պրն Աղաբեկյան, դուք չեք հասկանում, որ նման մտահոգությունները չի կարելի բարձրաձայն հրապարակել, ինչքան էլ որ Ձեր ասածը ճիշտ լինի, դա նեղ մասնագիտական շրջանակում քննարկվելիք հարց է, ավելի կոնկրետ`ազգային անվտանգության հարց: Չեք հասկանում, որ դուք սրանով տագնապ ու խուճապ ենք առաջացնում մարդկանց մեջ: Հիմա ինչ եք առաջարկում, վեր կենանք փախչենք: Դա եք առաջարկում: Փոխանակ ոգևորեք մարդկանց, ինչ եք հրապարակում: Լավ կանեիք այդ ամենը չհրապարակեիք, բայց ներքին կարգով հայտնեիք ձեր մտահոգությունը մեր այրերին:

    • Արմեն says:

      Բարև ձեզ Sona; Փախնել պետք չի, ավելին այդ մասին մտածելն անգամ մեղմ ասած ամոթ է:

      Հաղթել է պետք. տրամադրվել, հետո նաև տրամադրել շրջապատին:

      Հաստատ հիմա ավելի նեղը չենք զենքի իմաստով քան պատերազմի սկզբում, բայց հաղթեցինք:

      Ոգի, ոգի ու էլի ոգի

      Ձեզ քաջ առողջություն և մեզ բոլորիս առողջություն, սեր ու նվիրում Հայրենիքի հանդեպ

  3. Հայ Քահանայ says:

    Որեւէ մեծ կամ փոքր պատերազմական վիճակի մէջ յայտնուած Հայաստանը երբէք պէտք չէ ունենայ ՙԽաղաղ բնակչութիւն՚ հակացողութիւնն ու եզրը։ Պատերազմ կը նշանակէ որ ամբողջ ազգը մեծ ու փոքր դառնան զինուորական ու հոգեւին լծուին հայրենապաշտպանութեան գործին։ Ի՞նչ է, առաջին անգա՞մն է որ Հայաստանը կը պատերազմի.., թէ վերջինը պիտի լինի…։ Ոչ մին եւ ոչ միւսը..։

    Ռազմական գործողութեանց սկիզբէն մինչեւ վերջ, Հայութիւնը պէտք է միանայ որպէս բռունցք, Հայաստանը դառնայ Վոլգոգրադի նման ամրոց ու մինչ ի մահ կռիւ տայ առանց որեւէ վախի, զոհերի եւ կամ վիրաւորների թիւէն։ Որեւէ թշնամիի յարձակման դէպքում Հայաստանի որեւէ քաղաքի կամ գիւղի վրայ, ամէն Հայաստանցի մարդ պէտք նկարի վիդէոներով քաղաքացի զոհերի սրտաճմլիկ տեսարաններ ու սքռի աշխարհով մէկ, որպէսզի համաշխարհային կարծիքը դատապարտի մարդասպան թուրքերին։ Հայ Սփիւռքը պէտք է տայ կամաւորական ջոկատներ, կռուող եւ պահեստային, արական եւ իգական, ու դառնայ իսկական պաշպանը մայր հողին, եւ սքիւռքի նաեւ կը կատարի իր պարտականութիւնը միւս ճակատների վրայ։ Պատերազմը մեզ չի վախեցնում ու պիտի չվախենանք թշնամիէն։ Մենք չենք պատրտուիր եթէ աշխատենք մէկ ձեռքի նման, միացեալ եւ զիրար ոգեւորող ու նեցուկ հանդիսացող։

  4. Աննա Վանաձորից says:

    Երևի իշխանությունը դրա համար է ամեն ի՞նչ անում, որ մարդիկ փախչեն Հայաստանից, ազատելով նրաց ֆիզիկական ոչնչացումից ․․․

  5. քիչ կարդալու հետևանքով մեր <> հավանաբար տեղեկացված չի,որ Ռուսաստանին Հայաստանի տարածքն է պետք և հայերին ատելու պատճառներից մեկն էլ այն է,որ այդ տարածքը զբաղեցված է մեզանից մի մասի կողմից:Հավանաբար գլխի են ընկել,որ խաղաղ ճանապարհով Հայաստանը դատարկելու պլանը չիրականացվեց,անցել են իրենց ավանդական մեթոդներին,այն է թուրքերի միջոցով իրենց դիվային նպատակներն իրականացնեն…Ինչ լավ է,որ դրանից առաջ,շատ շուտով Ռուսաստանը կփլվի ու չեն հասցնի մեզ վնաս տան…

    • Hike says:

      Ժողովուրդ ջան առանց մտածելու մի խոսացեք,ամենքդ մի կտոր թուղթ եք վերցրել ձեզ դրել գիտնականի տեղ:Կարողա ձեր կարծիքով պրն. Աղաբեկյանը չգիտի ինչն է հրապարակման ենթակը ինչը ոչ,գոնե այդքան տարվա նրա փորձը ապացուցում է որ Ձեզնից բոլորից մի քանի անգամ ավելի գիտի…

  6. Հարգելի Սոնա ես կիսում եմ Հայկի կարծիքը այն մասով, որ պարոն Աղաբեկյանը փայլուն պատկերացնում է` ինչն է հրապարակման ենթակա, ինչը` ոչ: Ընդհակառակը, տեղեկացված լինելով մարդիկ ավելի պաշտպանված են լինում եւ, աստված չանի, նման իրավիճակներում հայտնվելիս, ավելի ճիշտ են կողմնորոշվում: Հայտնի խոսք կա. ով տեղեկացված է, նա` պաշտպանված է:

Պատասխանել Hike

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031