

«Բոլորը կմեռնեն, իսկ ես կմնամ» ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է երեք անչափասհաս ընկերուհիների՝ Վիկայի, Ժաննայի ու Կատյայի պատմությունը, որոնք ապրում են Մոսկվայի Ստրոգինո թաղամասում: Աղջիկներն ընդամենը 14 տարեկան են եւ սովորում են 9-րդ դասարանում: Ֆիլմը սկսվում է կատվի թաղումից, որի ժամանակ էլ ընկերուհիները երդվում են հավերժ միասին լինել: Հետո հայտնի է դառնում, որ շաբաթվա վերջում դպրոցական դիսկոտեկ է լինելու, որին աղջիկները առաջին անգամ են մասնակցելու: Բայց մինչ երեկույթի օրը, ընկերուհիներից Կատյան կասկածի տակ է դնում դիսկոտեկի կայանալու հարցը՝ վիճելով ուսուցիչներից մեկի հետ:
Դպրոցական դիսկոտեկը, այնումենայնիվ, տեղի է ունենում ու որոշիչ դեր է ունենում անչափահասների կյանքում, որովհետեւ դրանից հետո աղջիկների մոտ շատ բան է փոխվում, նրանք առնչվում են կյանքի առաջին խոչընդոտների հետ: Ֆիլմի վերջաբանն ամփոփիչ համարել չի կարելի, քանի որ հանդիսատեսին ավելի շատ հնարավորություն է տրված խորհելու ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին:
Այս ֆիլմի մասին խոսելիս պետք չէ մոռանալ օպերատոր Ալիշեր Համիդխոջաեւի փայլուն օպերատորական աշխատանքի մասին: Ամբողջ ֆիլմն նկարված է շարժվող տեսախցիկով:
Կարդացեք նաև
Ռուսական կայքերի փոխանցմամբ, Մոսկվայում հունիսի 20-29-ն անցկացված Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի Moscow Businnes Square հարթակում հայտարարվել է, որ Վալերիա Գայ Գերմանիկան նոր ֆիլմ է նկարում՝ հիմնված դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Օլե Լուկոյե» հեքիաթի վրա: Ֆիլմը կպատմի 7 տարեկան երեխայի մասին, ում գիշերներն այցելում է հրեշ-ուրվականը: Ֆիլմի բյուջեն կկազմի 1.8 մլն. եվրո, որի մեծ մասը ֆիլմի պրոդյուսերներն արդեն գտել են: Գերմաիկայի վերջին «Да и да» ֆիլմը դեռ մեծ էկրան չի բարձրացել: Մնում է սպասել ու տեսնել, թե Անդերսենի հեքիաթը ինչպես կմեկնաբանի Գերմանիկան:
Աշոտ ԱԹԱՅԱՆ


















































