Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են ձեւավորում հասարակական կարծիքը

Հուլիս 13,2013 12:30

Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողները արտահայտում են այսպես կամ այնպես, եւ իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ: Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները: Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երեւանում, եւ որը հավանաբար կերգի Համալիրի լեփ-լեցուն դահլիճում, հենց նա՛ է հասարակական կարծիքի առաջատարը, եւ եթե նա, ասենք, Եվրասիական միության մասին ինչ-որ բան ասի, «ժողովուրդը» կգնա նրա հետեւից:

Բայց դա ակնհայտորեն այդպես չէ՝ պոպուլյար լինելը դեռեւս չի նշանակում հասարակական կարծիք ձեւավորել: Ես նույնիսկ չգիտեմ, թե նախկինում ովքեր էին դա անում: Պարույր Սեւակը, Հովհաննես Շիրազը որքանո՞վ էին ազդում հասարակական կարծիքի վրա: Որոշակի կրթված շրջանակներում (որոնք, արդար լինենք, 1960-70-ական թվականներին ավելի լայն էին, քան հիմա) նրանք հեղինակություն էին, բայց ասել, որ ամբողջ Հայաստանն ապրում էր նրանց արտահայտած գաղափարներով, երեւի չափազանցություն կլինի: Դա չափազանցություն չէ 88-ի «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում: Բայց այստեղ էլ, ինձ թվում է, գործում էր հակառակ մեխանիզմը՝ հասարակական կարծիքն էր կերտել այդ մարդկանց, նրանք ոչ այնքան տանում էին զանգվածներին, որքան տարվում էին նրանց կողմից:

Դառնանք հասարակական կարծիք ստեղծելու «ավանդական» միջոցներին: Հեռուստատեսությո՞ւն: Դժվար թե: Եվ դրանում մեղքի մեծ բաժինը մերն է՝ հեռուստալրագրողներինս: Որոշակի դեր է խաղում նաեւ ընկալման իներցիան՝ չնայած այսօր (շարունակում եմ դա պնդել) վիճակը այլ է, քան 10 տարի առաջ: Կայքե՞ր, սոցիալական ցանցե՞ր: Այստեղ գործում են երկու հիմնական ուժեր՝ իշխանությունը՝ մի կողմից (որը, բնականաբար, շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի) եւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ մյուս կողմից: Բայց դրանք կուսակցական քարոզչամիջոցներ են, եւ օգտատերերը հիմնականում դա հասկանում են. էապես ազդել հասարակական կարծիքի վրա եւ լինել համընդհանուր հեղինակություն նրանք չեն կարող:

Այդպիսի հեղինակություն տեսականորեն կարող էին լինել մեր հոգեւորականները: Բայց վերջիններիս վերնախավը, չափից դուրս տրվելով աշխարհիկ վայելքներին եւ սերտաճելով իշխանության հետ, չի վաստակել այդ հեղինակությունը: Դա պարզ էր դեռեւս «օֆշորային խնդիրներից» առաջ:

Մի խոսքով՝ ես անկեղծորեն չգիտեմ, թե ովքեր եւ ինչպես են Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորում: Երբեմն ինձ թվում է, որ այդ ծանր գործը իրենց վրա են վերցրել քաղաքական թեմաներով դասախոսություններ կարդացող տաքսու վարորդները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (33)

Պատասխանել

  1. Ruben says:

    Նա, ով վերահսկում է կառավարող համակարգի, պետության հաստատությունների գործունեությունը, նա էլ ձեւավորում է հասարակական կարծիք:
    Պետության, վիճակը, պայմաննները եւ այլն՝ ուղղակիորեն կախված են «վերահսկչի» մակարդակից, ծրագրերից եւ նպատակներից:
    Երկաթյա Ֆելիքսի տեղում տեղադրեք Խանջյանի հուշարձանը՝ գոնե մի բան կփոխվի…

  2. Համլետ says:

    Էդ ո՞ր չեղած հասարակության մասին է խոսքը,որ դեռ մի կարծիք էլ պետք է ունենար….Արամ,ուսումնասիրիր, խնդրում եմ՝ ,,Ճորտատիարական հասարակարգ,, գիտա-հանրամատչելի հրապարակումները…

  3. dyadyur says:

    Իմ կարծիքով,հասարակական կարծիք կարող է ձևավորվել միայն կայացած,առողջ հասարակություններում:Մենք,ցավոք սրտի, չունենք հասարակություն,մենք ունենք Հայաստանում բնակվող մարդկանց զանգված,որոնք բաժանված են առանձին խմբերի՝ չինովնիկներ,զինվորականներ,բիզնեսմեններ,ուսանողություն, և պետության կողմից լրիվ անտեսված այլ խմբեր:Երբ լկտի կերպով սպանեցին Վահե Ավետյանին, զանգվածային ընդվզում,ցավոք սրտի,չեղավ: Դրան հաջորդեց Պռոշյան գյուղի գյուղապետի սպանությունը,որին կարելի է ասել, ,,շատ քաղաքակիրթ ձևով,,արձագանքեց ՀՅԴ-ն,այն էլ միայն ու միայն այն պատճառով,որ Հրաչ Մուրադյանը դաշնակցական էր:Հետո եղան Սյունիքի դեպքերը:Հասարակությունը լուռ է:Սպասում է թե ինչ եզրակացության կգան մեր իրավապահ մարմինները( ոստիկանությունը,դատախազությունը,դատարանը):Գուցե հասարակության վստահությունն է մեծ՝ նրանց հանդեպ?,դժվար(ինչպես ասում են,խաչը մերն է,զորությունը մենք գիտենք):Հասարակությունը լռում է,երբ ոտնահարվում են գյուղացիների,մանր առևտրականների,հնոտիներ վաճառողների,իրենց բնակարաններից զրկվածների և մարդկանց մյուս խմբերի իրավունքները և այսպես շարունակ:Մարդկանց համար ստեղծել են այնպիսի պայմաններ,որ ամեն մեկը մտածում է ,,ինձ չեն կպնում,մնացածի հերն էլ անիծած,,Առանց խորանալու,որ վաղն էլ իր հերթն է գալու:Իսկ դրսում՝կայացած հասարակություններում,տեսեք ինչ է կատարվում:Իշխանությունները մեկի քթից արյուն են բերում,քաղաքներ են ոտքի կանգնում:Ինչու???:Որովհետև այնտեղ կա ձևավորված քաղաքացիական հասարակություն,կան կայացած,աշխատող կուսակցություններ և որ կարևոր է,արհմիություններ:Իսկ Դուք ուզում եք,որ հասարակական կարծիք ձևավորվի:Միայն թե պետք չի ասել,որ քսան տարին բավարար ժամանակ չէր այն ձևավորելու համար:Մեր իշխանությունները իրենց գործողություններով անընդհատ սադրում են,որ մարդիք ոտքի ելնեն,բայց մարդիք լռում ու տանում են այդ բոլորը:ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ է:Երևի սա է Հայկական Ֆենոմենը:

    • Ալբերտ says:

      Լիովին համամիտ եմ Ձեր հետ և այս «մեր թերությունները» շարունակելով, կարելի է նույնիսկ մի երկու դար էլ հետ գնալ: «մեր թերություններ» ասելով նկատի ունեմ, որ այդ բոլորը մենք ենք, միասին վերցրած: Թալանչին էլ է մեր միջից, գռփողն էլ, աղքատն էլ, գիտնականն էլ, գնդակահարողն էլ…Էսպես որ շարունակենք շուտով երկիր էլ չենք ունենա, ուր մնաց հասարակություն, չնայած,որ սրանք սերտորեն կապված են միմիաց հետ… Ինձ թվում է հարկավոր է ազգովի խելքի գանք, դասեր քաղելով մեր անցյալից ու ներկայից, գլուխ գովելու փոխարեն…. Վաղը ուշ է լինելու…

  4. Tigran says:

    Ամեն անգամ հիշում եմ մեծ Անգլիացուն` Շեքսպիրին
    Քո տարիքի մեջ արյան բորբոքը մեղմ է և խոնարհ,
    ԵՎ դատողության սպասարկու է:
    ԵՎ ի՞նչ դատողություն կարող է անցնել սրանից սրան:
    Զգացու՞մ ունես, այլապես իղձեր չէիր ունենա,
    Բայց անտարակույս այդ զգացումը կաթված է ստացել,
    Քանի որ երբեք խենթությունն այդքան չէր դուս գա ճամփից,
    Ոչ էլ զգացումն այդչափ ցնորքի գերին կդառնար,
    Որ ընտրողության մի փոքրիկ քանակ պահած չլիներ
    Այսքան ահագին մի տարբերություն զանազանելու:
    ………….
    Սա հենց ասված է մեր հասարակության համար: Եվ կարելի է հենց աստեղ շարունակել Սերվանտեսի միտքը. ես զարմանում եմ թե ինչպես է կարողացել այդ հանճարեղ Անգլիացին 16-17 -րդ դարերում զգալ բոլոր այն մարդկային բնավորության գծերը որնք հատուկ են 19-րդ դարի մարդուն. հիմա կարելի է ասել նաև որ հատուկ է 21-րդ դարի հայ հասարակությանը.
    Ո՞նց չկարողացանք ամբողջ հասարակությունով հասկանալ, որ Հայաստանում իշխանափոխությունը Արցախի խնդրի հետ կապ չուներ, և ոնց կարողացանք Լևոն Տեր-Պետրսյանից անցնել սրանց:
    Հիմա էլ մեր հասարակության մեջ կարծիք միանշանակ կարող է ձևավորել մեր առաջին նախագահը, միայն չեմ կարող ասել թե ինչու չէ դրանով ակտիվորեն զբաղվում:
    Եվ եթե բոլորովս կարողանանք համախմբվել մեր առաջին նախագահի շուրջը և թուլ չտանք որ մեր խենթությունը այդ չափ ճանապարից դուրս գա, ոչ էլ զգացումն այդչափ ցնորքի գերին դառնա, որ ընտրողության մի փոքրիկ քանակ պահած լինենք, որ հասկանանք չի կարելի սրանից նսրան անցնել, այդ ժամանակ մենք կարող ենք ողջ հասարակությունով սխալված տեղից սկսել նորից:

  5. Ruben says:

    Ազդելով գիտակցման, ուղեղի եւ ֆիզիկական համակարգերի վրա, կարելի է ձևավորվել հասարակություն (հայկան խոսքի արմատը՝ հասարակ): Մեկ օրինակ՝ «Ղարաբաղ կոմիտե»-ին տարան Մոսկվա որպես հասարակ մահկանացուների եւ ետ բերեցին որպես ապագա (հաջորդող) պետական ղեկավարների: Հետեւանքները՝ խորհրդային Հայաստանում ձեւավորվեց հասարակական կածիք, որ Լեւոնը Քրիստոս է կամ Մովսես, եւ որը կառաջնորդի մեզ…եւ այդպես շարունակվում է մինչ օրս:
    Եթե ցանկանում եք պայքարել հանուն ձեզ, ձեր հողի, ձեր տան, ձեր անկախ (սեփական) պետության համար՝ կերեք կորկոթ, փոխինդով խաշիլ, որ բիլակներիդ մեջ ուժ լինի, գլխներումդ է լ՝ խելք:

  6. Կարո Մելիքյան says:

    Այժմ մեզ մոտ բացակայում է ,ոչ միյայն ազգին համախմբող գաղափարներ՝(դրանք կային 87-88 թթ ազգային խնդիր,Արցախ,անկախություն բռնապետությունից),այլ ընդհակառակը՝մեր իշխանավորների ապաշնորհ կառավարման շնորհիվ,այժմ գերիշխում էն՝ազգը մասնատող հոսանքները,քանի որ արժեզրկվեցին եւ ժողովրդավարությունը,եւ անկախությունը (ամենայն դեպս՝բնակչության գերակշռող մասի մոտ), եւ ժողովրդին չոքացնող ՝սոցիալական խնդիրները։
    Ժողովուրդը լծված է սոցիալական, իսկ իշխանությունները՝աթոռների գոյատեւման հոգսերով։
    Երկրում բացակայում է ,՝մի տեղում կենտրոնացված ՝մեծաքանակ կոլեկտիվի առկայությունը,որը հող կնախապատրաստեր ինքնակազմակերպման՝արհմիությունների միջոցով եւ այլն,( եղան փոքրիկ շարժումներ՝տաքսիստների,«նաիրիտի»,ոսկու շուկայի կոլեկտիվների) ,բայց դրանք լոկալ բնույթի էին եւ համաժողովրդական արձագանքի չարժանացան։ Եթե մի խմբի մոտ՝դանակը ոսկրին է հասնում ՝մյուսների մոտ ՝դեռ այդքան էլ չի հասել եւ մեկը չկա, որ ասի՝հաջորդը՝ դուք էք։ Միանշանակ, բացարձաք հեղինակություններ չունենք՝ասենք ինչպիսին էին ՝Վազգեն Վեհափառը, ինչու չէ՝Ն.Զարուբյանը,որոնց խոսքին ականջալուր էր ժողովուրդը։

    • Ruben says:

      Էությամբ եղիր Հայ, ոչ թե անհրաժեշտության դեպքում (շահից կամ հանգամանքից ելնելով):
      Զավակ չուներ ցավոք, որ իրեն պաշտեր, այնպես՝ ինչպես ինքը պետք է պաշտեր Նահապետին:

  7. Maxim says:

    Մենք նյութապաշտ ժողովուրդ ենք, մեր հեղինակությունը,՝ փողն է: Թանկացուների հետևանքները
    ավելի բացահայտ կերևա մինչև տարվա վերջ, որը և օդ կցնդեցնի մեր փիլիսոփայությունը և
    կհայտնվեն և իսկակսն և կեղծ առաջնորդներ, որտեղ էլ կտրվի հերթական անգամ սխալվելու, կամ
    գուցե այս անգամ ճիշտ որոշում ընդունելու հնարավորությունը:

    • Ruben says:

      Maxim!
      Ես նյութապաշտ չեմ:
      Իմ տոհմի նախնիներն են ինձ համար հեղինակություն:
      Ես չեմ կարծում, որ Դուք նյութապաշտ եք եւ Ձեզ համար փողը հեղինակություն է:

  8. MsBaryan says:

    Վերջին տարիներին մեր ժողովրդի վարքագծից դատելով համոզված եմ, որ նույն անտարբերն է լինելու, եթե նույնիսկ պատերազմ սկսվի, նույնը կարող եմ ասել ադրբեջանցի ժողովրդի մասին…

    • Ruben says:

      Նրանք, ովքեր կռվել են, կրկին կգնան պատերազմելու: Իսկ մեր զոհված ընկերներին կփոխարինեն մեր զավակներն ու թոռները: Այս անգամ ոչ մեկին չենք լսի…

  9. fred says:

    Հայաստանում Չկա հասարակական կարծիք: Հասարակությունը Հայաստանում բեվեացված է: Ոչ-ոք չի կարող բեվերացված հասաաությունում կարծիք ձեւավորել:

  10. David says:

    Հարգելի Արամ, էդ տաքսու վարորդներից մեկն էլ դու էս: Քո տրմաբանությամբ մի հային մյուսի դեմ հանելը կամ արցախցի ու հայաստանցի տերմիներով մի խմբին մյուսի դեմ լարելը հասարակական կարծիք ձևավորելու տակտիկա: Ինչ է մտածում ես տաքսու վարորդներից վեր ես կանգնած, նրանց մեջ ինչքանը կան որ բարձրագույն կրթություն ունեն, բայց հանուն իրանց ընտանիքի գոյատևման, աշխատում են : Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ու մտածում նրանց մասին:
    Եթե դու էլ ամեն մի հայի նկատմամբ հարգալից ու կոռեկտ վերաբերմունք ունենաս, մի գուցե ստացվի մոտդ հասարակական կարծիկ ստեղծողի դերը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սոորաբար ինձ մեղադրում են չափից դուրս կոռեկտ լինելու մեջ: Որեւէ մեկի նկատմամբ անհարգալից լինելու, կամ հայաստանցիներին եւ արցախցիներին իրար դեմ հանելու մեղադրանքները բավականին թարմ են:

    • Ruben says:

      David!
      Անհատների արտահայտած նմանատիպ կարծիքների համախառն արդյունքը կարող է հիմք հանդիսանալ հասարակական կարծիքի ձևավորման:
      1988-1990թ.թ. Երեւանում, ցույցերի ժամանակ, կարելի էր նկատել, որ ցուցարարների տարբեր մասերում, կազմակերպված ձևով հնչում էին նույնատիտիպի գոռոցներ: Իսկ ժողովուրդը ակամա կրկնում էր: Նույն բանը հիմա էլ է կատարվում: Փոքրիկ օրինակ՝ ՀՀՇ/ՀԱԿ БТР- կանայք:
      Տաքսու վարորդները հիանալի «մեխանիզմ» են «տրամադրողնների» համար:
      Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը, երբ երեւանցի Մոսոն գնում է Արարատի շրջանը պաշտպանելու ու զոհվում է, իսկ արարատցի Վզգոն Երեւանում թեյակցում է Լեւոնին…

  11. ani says:

    Ես էլ եմ Ձեզ մեղադրում չարդարացված կոռեկտ լինելու մեջ և երբեմն այդ կոռեկտությունը պահելու ձգտումը Ձեր որոշ գնահատականներ դարձնում է իրողություններին ոչ համարժեք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այ, տեսնում եք: Իսկ մեկ այլ ընթերցող ինձ մեղադրում է ազգը պառակտելու մեջ: ճաշակին ընկեր չկա:

    • Արմեն says:

      Կարծում եմ ճիշտ չեք, օրինակ եթե կոռեկտ չլինի Ա. Աբրահամյանը ու իմ տեսակետին հակառակ նյութեր լինեն անձամբ ես ու ենթադրում եմ էլի մարդիկ կհրաժարվեն այս քննարկումներից, իսկ իմ հասկանալով մենք պիտի քննարկենք ու բանավիճենք, որ իրար քիչ թե շատ համոզենք ու հարստացնենք:
      Հոդավծը լավն է, վերնագիրը հոդվածի շատ այժմեական: Ես գտնում եմ, որ մեր իրականության դաժան վիճակներից մեկը այս թեման է, որտեղ իսկապես ոչ մի պրոֆեսիոնալի հոտ անգամ չկա ու կարծում եմ այդ պրոֆեսիոնալները չկան ոչ թե իրենց տեղ չի տրվում:
      Իշխանությունները բացարձակ զրո են այս գործում կարծում եմ, իսկ ընդիմությունը երկար մտածելու հավես ու նպատակ էլ չունի կարճ ու կոնկրետ քննադատում-հայհոյում է: Ցավոք Ա. Աբրահամյանի հետ համաձայն եմ տաքսու վարորդ, բակում բլոտ խաղացող, ինչքան չմտածող ու պարապ մարդ կա այդ ֆունկցիան վեցրել է իր վրա: Եթե ճիշտ եմ ու սրան էլ գումարենք աղքատության բավականին մեծ տոկոսը, ապա կմնա իմ տեսակետից էլ ավելացնել որոշ օտար երկրների քողարկված միջամտությունն էլ ու պատկերը կլինի նա ինչ ունենք:

  12. Լավատես says:

    Մեր տարածաշրջանում այլ երկրների Հատուկ ծառայությունների դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործում (սպասվելիք տարբեր տեսակի գարուններ ու գունավոր հեղափոխություններ) հնարավոր չէ, եթե մեր հակահետախուզությունը արդյունավետ հակազդող միջոցներ ձեռնարկի: Մեզ դրսից թշնամի է պետք, որ ներսում միավորվենք (իսկ ներսից թշնամին մեզ իրարից վանեցնում է):

  13. Կարո Մելիքյան says:

    Պարոն Ա.Աբրահամյան ,Դուք եթերից հնչեցրեցիք,որ դեմ չեք , որ մարշրուտկաների գները բարձրացնեն 150-200 դրամի կարգի,( այստեղ ենթատեքստը կամ պատճառաբանությունը մղվում է երկրորդ պլան եւ ավելի…),կարեւորը որոշ գծատերերի համար այդ թվերն էր,շատ ափսոս, ճիշտն ասած, ես Ձեզանից չեի սպասում այդպիսի վրիպում՝..հարգանքներս ընդ Ձեզ։

  14. Կարո Մելիքյան says:

    Եթե Դուք ընդունում եք,որ դա անհեթեթյուն է՝ արդեն լավ է։ Ձեր նշած տեսագրությունում ես չգտա խնդրահարույց կադրերը,ինչ որ է,՝տա աստված ,որ այդպիսի բան չի եղել եւ ես սխալ էմ տեսել։

  15. Galust Yenokyan says:

    Ցավոք սրտի եվ Հայրենիքում եվ Սփյուռքում հայ հասարակությունը այսօր հիշեցնում է «աբսուրդի» թատրոնի հայտնի գործերը, հասարակության մի մասը (իմ նման քաղքենիները սրճարաններում կամ համացանցերում) կամաց կամաց «ռնգեղջյուրների» ենք վերածվում…մյուս մասն էլ ( որոնց թվում հատկապես «կուսակցությունները») սպասում են Գոդոին… սա հատկապէս ցավալի է երբ քսան տարի առաջ այնպիսի հերոսներ ինչպիսիք Մոնթեն ու Լեոնիդ Ազքէլդյանը մեզ բոլորիս օրինակ եղան թե ինչպես պիտի հայ մարդը գործի… բայց քիչ անց մենք բոլորս հանկարծակի տէսանք այդ կոմունիստ «ռնքեղջյուր» Քոչարյաններին, Սրժիկներին…լռեցինք անտարբեր, մտածեցինք օ սրանք ով են , կան ավելի բարձր գաղափարներ…իսկ կոմունիստ ռնգեղջյուրները բոլորիս «հաղթեցին» իրենց ծայրահեղ ագահ կոմունիստ քաղքենու հոգեբանությամբ, այն հոգեբանությամբ որը այնքան հատուկ էր 80 ականների խորհրդային հայաստանյան հասարակությանը…Արցախյան հերոսամարտը այսօր ավելի անհասկանալի մի ազնիվ պոռթկում էր Ազնվագույն Հայորդիների, որնք իրենց արյունով ապացուցեցին թե ինչ ասել է Մարդ կոչվածը… եվ անմիջապես դրանից հետո Քոչարյան-Սրժիկական գրպանահատի հոգեբանությունը մեզ բոլորիս «ռնգեղջյուրների» վերածեց եվ Հայրենիքում եվ Սփյուռքում…

  16. Կարո Մելիքյան says:

    Ներեցեք ինձ պ.Աբրահամյան.,այդ թվերը,ամենայն դեպս,հնչել էն եթերում,մի քիչ ուրիշ բովանդակությամբ՝խիստ անձնական մոտեցմամբ (տես.18-րդ րոպեից մի 30 վրկ տեւողությամբ),բայց այստեղ ,ինչպես իմ դեպքում,բովանդակության նրբերանգները չի ֆիքսվում,իսկ այ թվերը ՝ֆիքսվում ու մնում է հիշողության մեջ եւ դա ,եթե ես՞ էմ հիշում,ապա գծատերերը՝հաստատ կֆիքսեն եւ առիթը բաց չեն թողնի։ Ինչու՞ այս թեման երկարացրի՝թվերի հետ կապված,ասում էն ,որ գյուղացիները դժգոհում էն,որ ծիրանը մնում փչանում է,քանի որ գարնանը՝Գյուղ-նախարարությունից ինչ որ մեկը ,ծիրանի գները կանխատեսել էր 500 դրամ եւ գյուղացիները կենտրոնանալով այդ թվերի վրա ծիրանը ժամանակին չեն վաճառել ՝այլ պահել էն եւ այժմ ստիպված՝ վաճառում էն չնչին գներով։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Կարո: «Ես պատրաստ եմ վճարել 150 կամ նույնիսկ 200 դրամ, բայց նստե՛լ երթուղային տաքսիում, ոչ թե խցկվել եւ կանգնել մեկ ոտքի վրա»: Գծատերերի մասին այս նախադասության մեջ ոչ միա բառ չկա՝ նրանք, ինչպես ասացի նույն խոսքում, Հայաստանում, որպես կանոն, պատահական մարդիկ չեն: Հավատացնում եմ Ձեզ, տրանսպորտը թանկանալու է ոչ այն պատճառով, որ ես ինչ-որ թիվ եմ ասել: Ինչ մնում է գյուղնախարարության ստերին, ապա այդ հարցում Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ:

      • Tigran says:

        Ես չեմ կարող ասել թե դուք ինչքան եք պատրաստ վճարել, բայց եթե հույս ունեք , որ դրանից սպասարկման որակը բարելավելու է, հաստատ սխալվում եք, այո գծատերերը պատահական մարդիկ չեն և չէին էլ կարող լինել և նրանք հաստատ թքած ունեն սպասարկման որակի վրա, որը բնականաբար տեղի էր ունենալու իրենց շահույթի հաշվին, չեք հավատում եկեք գրազ գանք:
        Ինչ վերաբերվում է գյուղ նախարարությանը` կարող եք ասել քանի աշխատող ունի գյուղ նախարարությունը և պետբյուջեից ինչքան գումար է ծախսում մեկ տարում: ինչով են զբաղված, իրենց աշխատանքը ինչքանով է նպաստում մեր երկրում ցանկացած գյուղ մթերքի արտադրությանը: Ես մտածում եմ որ ընդհանրապես կապ չունեն: Եթե այդ նախարարության աշխատակիցների թիվը կրճատենք 2/3 -ով, իսկ մնացածը զբաղվի, կարողանա գտնել այն տեղերը, որտեղ մեր մոտ արտադրվող գյուղ մթերքը ամենաթանկը կարող է վաճառվել, որից կօգտվեն թե մեր գյուղացիները, թե մեր պետությունը հասկանալի կլինի: Բայց դե այդ գործերով զբախվում է ոչ թե պետությունը, գյուղ նախարարության միջոցով, այլ էլի այսպես ասած ոչ պատահական մարդիկ, որոնց գործողություններից տուժում է և գյուղացիները և պետությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031