Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես երկրորդը ընտրե՞մ, թե՞ առաջինը». Պռոշյանցի տատիկը շփոթված էր (Տեսանյութ)

Հուլիս 14,2013 19:49

Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետի ընտրության ընթացքում, պռոշյանցի մի տատիկ, կարծելով, թե մեր լրագրողը համագյուղացի է, վերջինից փորձել է պարզել, թե վերջապես նա ում օգտին պետք է քվեարկի. «Հիմա ես երկրորդը ընտրե՞մ, թե՞ առաջինը»,-հարցրեց տատիկը:  Երբ փորձեցինք տատիկից ավելի մանրամասն պարզել, թե ինչ նկատի ուներ, այդ հարցը տալով, վերջինս հրաժարվեց որեւէ բառ ասելուց:

Պռոշյանում գյուղապետի ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ սույն թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան գործող գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվեց  գյուղապետարանի մոտ, իսկ այսօր Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031