Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Պռոշյան գյուղում. «Լավ էլ գիդնան դրանք, թե ով ա սպանել» (Տեսանյութ)

Հուլիս 14,2013 21:55

Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի  ընտրության ընթացքում, 26/01 ընտրատեղամասի տարածքում մի փոքր միջադեպ գրանցվեց: Տիկնոջ զայրույթը նախ փորձեցին սաստել տեղի ոստիկանները, այնուհետեւ տիկինն ինքն իրեն հանդարտվեց եւ հեռացավ: Միակ բանը, որ հասցրեց տեսագրել մեր լրագրողը, տիկնոջ հետեւյալ խոսքերն էին. «Անմեղ մարդկանց տարած նստցրած, չգիտեն, ով է սպանել, լավ էլ գիդնան դրանք, թե ով ա սպանել: Դուխները հերիք չի էն ա բերանները բացեն: Հիվանդ մարդկանց, խեղճ մարդկանց, անփող, անփարա մարդկանց տարած նստցրած բերդ, չեն կարա իբր թե ապացուցեն, թե ով ա արել էդի: Դուխներդ չի հերիքա, թե ձեր  պաշտոնից կվախենաք, կզրկվիք»,-ասաց տիկինը, հավելելով, որ իր ընտրությունը կայացրել է, ընտրելով` ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանին:

Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն եւ կարձանագրեն մինչեւ հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031