Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում Վահե Հակոբյանի փոխարեն կընտրեն նոր պատգամավոր

Հուլիս 15,2013 19:03

ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշումն այսօր քննարկվեց ԿԸՀ-ում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրություն է ստացվել, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 11-ին եւ միաժամանակ ներկայացվել է Վ. Հակոբյանի կողմից ԱԺ նախագահին ուղղված դիմումը, որով նա խնդրում է դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները, քանի որ, նշանակվել է Սյունիքի մարզպետ:

ԿԸՀ-ն հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի արձանագրությունը եւ առաջնորդվելով օրենքով՝ որոշել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում  սեպտեմբերի 29-ին անցկացնել պատգամավորի լրացուցիչ ընտրություն:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031