Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. Հրահանգ է իջեցվել ձերբակալել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին եւ իր կնոջը

Ապրիլ 21,2021 19:31

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ՖԲ էջում գրել է.

Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը:

Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը:

Վահե Հակոբյանի փաստաբաններ Ժիրայր Ղարագյոզյան եւ Էրիկ Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930