Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Անդրիասյանը՝ ունիվերսիադայի փոխչեմպիոն

Հուլիս 16,2013 01:20 Share

Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում շախմատիստները երեկ ավարտեցին պայքարը: Նախավերջին տուրից հետո հավասար միավորներով չեմպիոնի կոչմանը հավակնում էին միանգամից վեց շախմատիստներ, որոնց թվում էր նաեւ Զավեն Անդրիասյանը: Հենց նրանք էլ միմյանց միջեւ եզրափակիչ տուրում պիտի որոշեին հաղթողին:

Սակայն բոլորն էլ պարտիաներն ավարտեցին ոչ ոքի՝ իրենց անվան դիմաց գրանցելով 6,5-ական միավոր: Ավելին, նրանց հավասարվեցին եւս երեքը: Եվ լրացուցիչ գործակիցների հաշվարկով հայ գրոսմայստերն արժանացավ արծաթե մեդալի՝ ոսկին զիջելով ֆիլիպինցի Վոսլի Սոին: Հայաստանի երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, չնայած վերջին տուրում հաղթանակ տարավ, սակայն 6,0  միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել