Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցական» լույսեր սահմանամերձ Բաղանիսում

Հուլիս 18,2013 16:47 Share

00052012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետի երիտասարդ թեկնածու, ներկայիս գյուղապետ Նարեկ Սահակյանի նախընտրական ծրագրում նշվում էր գյուղի բարեկարգման ու կառուցապատման համար սփյուռքահայ բարերարների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է և կուսակցական օղակներով կապ է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքի դաշնակցականների հետ: Դրա արդյունքում ՀՅԴ տեղի կառույցի հատկացրած 2000 ԱՄՆ դոլարով Բաղանիսում շարունակում է ընդլայնվել փողոցների գիշերային լուսավորության ցանցը:

Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Բաղանիս ժամանեցին ամուսիններ տեր և տիկին Արա և Արփա Խանջյանները: Նրանք ծանոթացան գյուղի պատմությանը եւ հիմնախնդիրներին : Ամուսիններին հետաքրքրեցին սահմանամերձ Բաղանիսի բնակիչների հոգսերը, և նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել համայնքին: ԱՄՆ վերադառնալուց հետո Խանջյան ամուսիների շնորհիվ Կալիֆոռնիայում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականն անդրադարձավ Բաղանիս գյուղին: Արդյունքում գտնվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաղանիսում ծրագրերի իրականացմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Դավուդյան says:

    Նարեկը մեծ եռանդով ու կամքով է նվիրվել իր համայնքի զարգացման աշխատանքներին և արժանի է բոլորանվեր աջակցության:

Պատասխանել Տիգրան Դավուդյան

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031