Այսօրվանից Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ուղևորափոխադրավարձը 150 դրամ է, նախկին 100-ի փոխարեն, տրոյելբուսինը` 100 , նախկին 50 դրամի փոխարեն: «Առաջին լրատվական»-ը քաղաքացիների շրջանում ներքաղաքային տրանսպորտի թանկացման թեմայով հարցախույզ է անցկացրեց: Մեր համաքաղաքացիներից շատերը պատրաստ են պայքարել ու չվճարել հավելյալ հիսուն դրամը:


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   