Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղերը կոչ են անում ազատել «Փուսի Ռայոթ»-ի ակտիվիստներին

Հուլիս 23,2013 10:52

«Ազատություն» ռադիոկայանAmnesti International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան հարյուր հայտնի երաժիշտներ բաց նամակ են գրել` կոչ անելով ազատ արձակել ռուսաստանյան «Փուսի Ռայոթ» փանք-ռոք խմբի ակտիվիստներին:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, բաց նամակի տակ ստորագրել են նաեւ Ադելը, Մադոննան, Յոկո Օնոն, Փոլ Մաքքարթնին, Սթինգը, ՅուԹու խումբը:

Երաժիշտները հորդորել են Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել 23-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային եւ 25-ամյա Մարիա Ալյոխինային, ովքեր ազատազրկման էին դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փանք աղոթք կատարելու համար, որով Աստվածածնին խնդրում էին վռնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հովհաննես Շողիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031