Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են ներդնողներին գրավելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիները

Հուլիս 23,2013 12:13

Հայաստանյան ազատ տնտեսական գոտում նախատեսվում է գործունեության համար առաջնահերթություն տալ այն կազմակերպություններին, որոնք հայտնի են համաշխարհային բրենդ հանդիսացող արտադրանքով: High Tech ոլորտում խոսքը LG, Motorola, Panasonic, Philips, Sony, Toshiba, Acer, Dell Inc., Fujitsu, IBM, Sun Microsystems, Apple Inc., Hewlett-Packard Company, Microsoft, Intel Corporation, Adobe, Oracle Corporation, SAP AG, Symantec, Google, Yahoo, Veritas Software, Computer Associates, Borland, Samsung, Hitachi Global Storage Technologies բրենդերի, իսկ R&D ոլորտում Toyota, Daimler, Robert Bosch, Roche, Pfizer, Novartis, Johnson&Johnson, Sanofi-Aventis, GlaxoSmithKline, Merck, Tekeda Pharmaceutical, Siemens բրենդերի մասին է:

Ներկայումս արդեն «Սիտրոնիկս Արմենիա»-ի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են սկսել մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտիներում` նրանց աշխատանքը սկսելու համար: Նախնական բանակցություններով, որպես գործընկեր ներկայանում են` GlaxoSmithKline (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը), PARAVAN կազմակերպությունների խումբ (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի, արդյունաբերական ավտոմատիզացման եւ համակարգային ինտեգրացիայի ոլորտում), CargoMatrix, Inc. (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտում ԻՏ լուծումների եւ ծրագրերի մշակման առաջատարներից մեկը), Fabtech (միջազգային կազմակերպություն. բիոտեխնոլոգիական եւ դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի եւ հագեցման ծառայություններ մատուցող), Bystronic Laser (կազմակերպություն, շերտային մետաղի եւ այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող) եւ այլ կազմակերպություններ:

Նախնական կանխատեսումներով, ազատ տնտեսական գոտու զբաղեցման ներկայիս տեմպերի դեպքում, «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում կբացվեն զգալի թվով նոր աշխատատեղեր: Մասնավորապես, 2012-2015-ին կանխատեսվում է մոտ 1500 նոր աշխատատեղեր, 2016-2017-ին` 3500 եւ 2018-2020-ին այդ թիվը կհասնի 5000-ի:

Տնտեսվարողների համար ազատ տնտեսական գոտում տրամադրվող արտադրա-տնտեսական, գրասենյակային տարածքների վարձակալությունը կարժենա 10 դոլար ամսական 1 քմ համար: Ընդ որում, կախված վարձակալվող տարածքի չափից եւ վարձակալության ժամկետից վարձակալության գինը կարող է ցածր լինել: Վարձակալության գների մեջ ներառված են կոմունալ ծառայությունները (էլեկտրաէներգիա, ջուր, ջրահեռացում, գազամատակարարում), գերարագ ինտերնետը, հեռախոսաֆիկացումը, տարածքի մաքրումը եւ բարեկարգումը, տարածքի շուրջօրյա պահպանությունը:

Եվ թերեւս ամենագլխավորը` ի՞նչ են շահելու ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալողները, ի՞նչ արտոնություններից են նրանք օգտվելու: Եկամուտների հարկման, ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքերի բացակայություն, անշարժ գույքի հարկման բացակայություն, արժութային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի եւ շահութաբաժնի ազատ վերադարձ: Սրանք են այն հիմնական խթանները, որոնք գրավիչ կդառնան հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալողների համար:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031