Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե․ Եվրամիության կողմից ճնշումներ չկան

Հուլիս 23,2013 18:38

Аzatutyun.am. Եվրամիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է կատարել ինքնակամ որոշում, երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:

«Ես վերջերս Հայաստանում էի և չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` ընտրություն կատարել Արևելքի և Արևմուտքի միջև: Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արևելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները և դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև խրախուսել հարևան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», – ասաց Ֆյուլեն:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031