Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է. Եվրահանձնաժողով

Նոյեմբեր 04,2026 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է, իսկ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակն այժմ միայն ձևական բնույթ ունի, ասվում է Եվրահանձնաժողովի՝ այսօր հրապարակված ընդլայնման զեկույցում։

Ըստ Բրյուսելի՝ Վրաստանի իշխանությունները ոչ միայն չեն կատարել թեկնածուի կարգավիճակ ստանալու համար սահմանված ինը հանձնարարականները, այլև երկրում ժողովրդավարության վիճակը շարունակել է վատթարանալ։

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերի, դատական համակարգի անկախության խնդիրների և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների կապակցությամբ։

«Եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը և չվերադառնան ԵՄ անդամակցության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, երկիրը չի կարող օգտվել ո՛չ թեկնածուի կարգավիճակի առավելություններից, ո՛չ էլ անդամակցության նախապատրաստման գործընթացից», – ասված է հայտարարությունում։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Մեկ տարի անց՝ 2024-ի նոյեմբերին, կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականը չի բարձրացնելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30