Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության երկրորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան երկրորդ անընդմեջ հաղթանակը  տարավ: Նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց սերբուհի Կատարինա Նեստերովիչին:
Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի, Աննա Հայրապետյանը՝ Թամարա Կեզելեի հետ: Այս պահին Լիլիթ Գալոյանը դեռ շարունակում է խաղալ:
 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   