Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքը զարմացած է քաղաքում տիրող աղքատությունից (տեսանյութ)

Հուլիս 27,2013 12:11

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու եւ օգնություն  տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելեցին Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնել է, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցու: Այս սիրիահայ ընտանիքի անդամները  պարզապես զարմացած  էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա»,-  ասել է Աստղիկը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Վերաբերվում է Հայաստանի համարյա բոլոր մեգահարուստներին. Ձեռքներդ երբեք կուշտ փորներիդ չդնեք, ամբողջ փողն էլ ծախսեք բժիշկների վրա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031