«Ես ձեզ ասում եմ` դուք բարով եք եկել Հայաստան: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեր հայրենակիցները բացում են իրենց դռները եւ սիրով ընդունում իրենց հարկի տակ»,-այսօր կայանացած «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ծրագրում կարեւորելով` մայրենի լեզվի ուսուցումը: «Մոռանում ենք մնացյալ լեզուները եւ մայր հողի վրա սովորում ենք խոսել հայերեն: Հայոց լեզուն մեր սրբությունն է, մեր հպարտությունն է, մեր լինելիության ողնաշարը»,-ընդգծեց նախարարը:

Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլում շապիկն ու պայուսակը ստացավ այս անգամ Սիրիայից 13-ամյա Արմենը: «Ես շատ շնորհակալ եմ եւ մեծ հաճույքով կկրեմ»,-ասաց պատանին:
«Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանն իր «Հայեցի դաստիարակության գաղափարական օրհներգ» գիրքը նվիրեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներին. «Աշխարհը պետք է ճանաչել, իսկ հայրենիքը՝ առավել եւս: Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից»,-ասաց նա:
Կարդացեք նաև
«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներին ողջունելու էր եկել «Մանկական Եվրատեսիլ» 2011 թվականի Հայաստանի մասնակից Դալիթան` կատարելով «Welcome to Armenia» երգը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ



















































Ամենևին էլ չեն մոռանում օտար լեզուները, բավական է Մատենադարանի մոտ մի քանի րոպե կանգնել ու լսել թանգարան այցելող արիտունցիների օտարալեզու զրույցները: