Մերձմոսկովյան Ալաբինոյում շաբաթ օրն ավարտվել է տանկային բիաթլոնի համաբանակային անդրանիկ առաջնությունը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի անձնակազմերը:

Ռուսական լրատվամիջոցները նշում են միայն, որ հաղթել է Ռուսաստանը: Այս անգամ նորաստեղծ մարզաձեւի աշխարհագրական ընդգրկումը համեմատաբար նեղ է եղել, սակայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոստացել է, որ հաջորդ առաջնությանը կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ը, Իտալիան եւ Գերմանիան՝ մրցմանը տալով միջազգային կարգավիճակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































