Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ռազմական մարզաձեւ, որի անդրանիկ առաջնությանը մասնակցել է նաեւ Հայաստանը

Օգոստոս 19,2013 11:07

Մերձմոսկովյան Ալաբինոյում շաբաթ օրն ավարտվել է տանկային բիաթլոնի համաբանակային անդրանիկ առաջնությունը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի անձնակազմերը:

tank2Դահուկների փոխարեն՝ թրթուրավոր անիվներ, ձյան փոխարեն՝ ցեխ, որից տանկը, ինչպես հայտնի է, չի վախենում, օդամղիչ հրացանի եւ փամփուշտների փոխարեն՝ հաուբիցներ եւ մարտական արկեր…

Ռուսական լրատվամիջոցները նշում են միայն, որ հաղթել է Ռուսաստանը: Այս անգամ նորաստեղծ մարզաձեւի աշխարհագրական ընդգրկումը համեմատաբար նեղ է եղել, սակայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոստացել է, որ հաջորդ առաջնությանը կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ը, Իտալիան եւ Գերմանիան՝ մրցմանը տալով միջազգային կարգավիճակ:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031