Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արտակ Բուդաղյանին ձերբակալեն` պատերազմ եմ հայտարարելու»

Սեպտեմբեր 07,2013 23:41 Share

Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սւորիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:

Կայքի հետ  հետ զրույցում  Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել  որեւէ տեղեկություն: «Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության» ,-հուզվեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չմանրամասնեց, թե որոնք են լինելու այդ ձեւերը:

«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու» ,-ասաց Է. Բուդաղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել