Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, չորեքշաբթի օրը խորհրդարանում տեղի են ունենալու Արդարադատության խորհրդի երկու անդամների ընտրություններ, քանի որ ԱԺ-ի քվոտայով նշանակվող անդամներից մեկի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ մյուս տեղը թափուր է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհրդում այսուհետ ներկայացված է լինելու նաեւ պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա կհամալրի վաղուց թափուր տեղը: Գրիշա Բադիրյանը, ով ԱԺ-ի կողմից նշանակված էր, կրկին կհաստատվի խորհրդում:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































