Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տավարի միս արտահանենք, պիտի ներկրվող գոմեշի մսի քանակն ավելացնենք

Սեպտեմբեր 09,2013 17:20

Հայաստանի պարենային անվտանգությանը վտանգ չի սպառնում: 

Այսօր գյուղատնտեսության նախարարությունում վստահեցրին նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանն ու անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրանց տվյալներով, կարեւորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը 60 % է, սակայն 2020թ.-ին նախատեսված է հասցնել 80-85 %-ի:
Ըստ Աշոտ Հովհաննիսյանի` «Ժամանակին Հայաստանը առաջատար էր թռչնամսի արտադրությամբ, հիմա 5 հազար տոննա է արտադրվում, այն ժամանակ 30 հազար տոննայից ավելի»:

Այդուհանդերձ, պարոն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ մեր երկրում անասնագլխաքանակի, կաթի, մսի եւ ձվի արտադրության կայուն աճ կա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 297.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.7 %-ով: Աշոտ Հովհաննիսյանի ներկայացմամբ, վերջին 2 տարում մսի արտադրության ծավալներն ավելացել են 3.8 հազար տոննայով՝ կազմելով 74.6 հազար տոննա: Այս տարի, հունվարին խոշոր եղջերավորների գլխաքանակի աճը գերազանցել է 10.3 %-ը, մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 14.3 %, խոզերինը՝ 34.2 %:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, կաթի արտադրության ցուցանիշը 1 տարում ավելացել է 17 հազար տոննայով: Կաթի ինքնաբավությունը այսօր հանրապետությունում կազմում է շուրջ 77 %: Ադրբեջանում ու Թուրքիայում մսամթերքի 70 %-ը կազմում է ոչխարի միսը:

Ինչ վերաբերում է Հայաստանից տավարի մսի արտահանմանը, ապա պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ մեզ ձեռնտու չէ, քանի որ ստիպված կլինենք ներկրվող գոմեշի մսի ծավալներն ավելացնել:

Հրաչյա Ծպնեցյանի տվյալներով, ցորենի ցանքատարածություններն այս տարի ավելացել են` 243 հազարից հասնելով` 310 հազարի: Ըստ գյուղոլորտի պատասխանատուների կանխատեսումների՝ հանրապետությունում սպասվում է հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի շուրջ 530-537 հեկտար տոննա բերք, որից 305-310 հազ տոննան ցորեն է : Աշոտ Հովհաննիսյանի խոսքերով,

ոչխարի մսի արտադրությամբ մեր հանրապետությունը «ոչ միայն ինքնաբավ է, այլ արտահանումների հստակ կողնորոշում ունի: Ձվի տարեկան արտադրությունը տատանվում է 700 մլն-ի սահմաններում եւ բավարարում է տեղական շուկայի պահանջարկը»:
Գյուղատնտեսներին բաժանվող տոհմային երինջները կհատկացվեն տարաժամկետ վճարման պայմանով` ֆերմերները առաջին տարին կվճարեն երինջի արժեքի 10 տոկոսը, երկրորդ տարին՝ 20 տոկոսը, 3-րդ տարին` 30 տոկոսը եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30