Լրահոս
Օրվա լրահոսը

Վան Գոգի նոր նկար է հայտնաբերվել

Սեպտեմբեր 09,2013 17:27 Share

«Ամերիկայի Ձայն»Հոլանդացի վարպետի նկարը 1908 թվականից պահվել էր նոգվեգացի կոլեկցիոներներից մեկի վերնահարկում, քանի որ, նկարը գնելուց հետո, վերջինս այն կեղծիք էր համարել

Ամստերդամում Վան Գոգի թանգարանը ներկայացրել է գեղանկարչության հոլանդական վարպետ Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը:

Թանգարանը երկուշաբթի օրը տեղեկացրել է «Մայրամուտ Մոնթմաժորում» յուղաներկով կատարված բնապատկերը հայտնաբերելու մասին:

Վան Գոգի թանգարանի պաշտոնյաների համաձայն, նկարը 1908 թվականից պահվել էր նոգվեգացի կոլեկցիոներներից մեկի վերնահարկում, քանի որ, նկարը գնելուց հետո, վերջինս այն կեղծիք էր համարել:

Փորձագետների համաձայն, նկարի իսկությունը հաստատվել է պատկերի վրա հայտնաբերված տառերով, ոճով և նկարը ստեղծելու համար օգտագործված նյութերով:

Թանգարանի պաշտոնյաների համաձայն, վան Գոգի այս նկարի հայտնաբերումը «բացառիկ դեպք է»:

Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը հանրության ուշադրությանը թանգարանում կներկայացվի սեպտեմբերի 24-ին:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել