Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Greenpeace-ի ծննդյան օրն է

Սեպտեմբեր 15,2013 22:09

1971 թվականի սեպտեմբերի 15-ին հիմնադրվել է «Գրինփիս»` Greenpeace` «Կանաչ աշխարհ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը: Հիմնադիրներն էին հանրային կապերի մասնագետ Բեն Մետկաֆն ու գործարար Դեվիդ Ֆրեյզեր Մակ  Տագգարդը: Նրանց անվանում էին «Կանաչ բանակի առաջին զինվորներ»:

Անցած 42 տարում կազմակերպությունը շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված տարատեսակ ծրագրեր է իրականացրել` կենսաբազմազանություն, ոչ դիտավորյալ աղտոտում, մթնոլորտի պաշտպանություն եւ այլն: Այսօր կազմակերպությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 40 երկրում:

Որոշ երկրներում այսօր նշվում է ոչ միայն կազմակերպության ծնունդը, այլ նաեւ` Անտառի աշխատողի օրը: Երկիր մոլորակի վրա կա մոտ 38 միլիոն քառակուսի կմ անտառ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30