
Դատապարտյալների հիվանդանոցից պաշտոնական գրություն էր ուղարկվել դատարան, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի օբյեկտիվ վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին: Վարչակազմը միեւնույն ժամանակ տեղեկացրել էր, որ Ամոյանը «կտրուկ հրաժարվում է ներկայանալ դատարան»:
Դատավորը հրապարակեց բացակա պաշտպանների՝ Կարեն Հակոբյանի, Ստեփան Ոսկանյանի, Վաչագան Քոսյանի գրությունները, որով նրանք տեղեկացրել էին, որ չեն կարող ներկայանալ Կենտրոնի դատարան, քանի որ մասնակցում են նախապես նշանակված այլ գործերով դատական նիստերի: Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը գրություն չէր ուղարկել եւ այդպիսով պարզ չէր նրա՝ այսօրվա դատական նիստից բացակայելու պատճառը: Հետեւաբար դատարանը չէր կարող շարունակել նիստը, քանի որ թե ամբաստանյալ Քյարամ Ամոյանի, թե պաշտպանական կողմի գործողությունները առանց նրանց մասնակցության գնահատել հնարավոր չէր:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալների ինքնավնասման դեպքից հետո երկրորդ նիստն է, որը ձախողվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ



















































