
Նա նշեց, որ եթե հանրաքվե լինի՝ զուտ բնակչության կարծիքը հարցնելու, մտավախություն ունի, որ մեծամասնությունը կասի՝ մենք կողմ ենք Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն առաջարկներ ներկայացրեց: Նա հորդորեց խորհրդարանական խմբակցություններին ներկայացնել իրենց հստակ հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված, գուցե արտահերթ նիստ հրավիրել: Համաժողովին մասնակցող պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, լսումներ կհրավիրեմ, բայց արտահերթ նիստ այս թեմայով կազմակերպվում է պատգամավորների ստորագրություններով»:
Բորիս Նավասարդյանը նաեւ առաջարկեց ուսումնասիրել եւ պարզել, թե այս տարիների ընթացքում հայկական կողմը որքա՞ն գումար է ծախսել եւ ո՞ւմ հաշվին ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելու համար:
Կարդացեք նաև
Համաժողովը վարող Բորիս Նավասարդյանը նաեւ ասաց, որ ներկաներին զվարճացնելու համար պիտի մեջբերի «Հայոց արծիվների» ղեկավար եւ սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությունը. «Նա ասել է՝ Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք հայի տեսակը կհաղորդենք այդ միությանը»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Կդառնան «հայոց ղազեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































