
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանեց, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով հարվածել էր իր ծանոթուհի Դիանային, ով կորցնելով գիտակցությունը` մահացել էր:
Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր տանը հարակից շինության պատի տակ:
Սեպտեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցները մեկնեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղ:
Շահբազյանի մատնացույց արած վայրի զննությանբ ոստիկանները հայտնաբերեցին դիակի ոսկորները:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:
ՀՀ ոստիկանություն


















































