Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս Գյուլալիեւ. «Ադրբեջանը գտնվում է անդրազգային խոշոր ընկերությունների ազդեցության տակ»

Հոկտեմբեր 01,2013 22:36

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Հարավային Կովկաս, անվտանգության հարցեր» թեմայով հասարակական լսումների ժամանակ որպես զեկուցող հանդես եկած Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիեւն ասաց, որ Հարավային Կովկասի երկրները գտնվում են  խոշոր տերությունների վերահսկողության տակ: Նրան հարցրեցինք, թե ո՞ր խոշոր  տերության վերահսկողության տակ է Ադրբեջանը:

Ադրբեջանցի բանախոսն ասաց. «Ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Հայաստանը եւ Վրաստանը գտնվում են  խոշոր տերությունների ազդեցության տակ: Դա գաղտնիք չէ, եւ Հայաստանը, եւ Վրաստանը, եւ Ադրբեջանը ֆինանսական առումով գտնվում են Համաշխարհային բանկի, Միջազգային  արժութային հիմնադրամի շատ  մեծ ազդեցության  տակ:  Ադրբեջանը, որպես նավթով հարուստ երկիր գտնվում է անդրազգային խոշոր ընկերությունների «Բրիտիշ Պետրոլյումի», «Ստաօյլի», «Տոտալի» եւ այլ ընկերությունների ազդեցության տակ: Դրանք, որտեղ էլ  որ աշխատում են, ձգտում են իրենց վերահսկողության տակ պահել տեղական իշխանություններին եւ  իրենց օգտին օգտագործել տեղական  լրատվամիջոցներին: Ամերիկյան կայսրության անատոմիան  դրա մեջ է. որտեղ էլ  դրանք գտնվում են, ձգտում են  իրենց ընկերությունների համար մեծ  շահույթ ապահովել: Դրա համար նրանք ձգտում են իրենց վերահսկողության տակ պահել տեղական իշխանություններին: Թե դա նրանց որքանով  է  հաջողվում, դա այլ հարց է: Բացի այս պահին բոլոր 3 երկրները  բնականաբար գտնվում են խոշոր տերությունների ազդեցության տակ: Հայաստանը, բացի Ամերիկայից, գտնվում  է  Ռուսաստանի մեծ ազդեցության ներքո»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Azad says:

    Եւրասիական Մաքսային Միության միանալով’ Հայաստանը ազատվում է Արևմտյան ֆինանսական խոշոր և գիշատիչ բանկերի արյունախում ճիրաններից: Ատրբեջանն ու Վրաստանը նմանապես կարող են ազատվել եթե քաղաքական կոկովներ ունեն ամուր թիկունք ցույց տալու իրենց մերօրյա տերերին: անդրկովկասյան կախյալ երկրների համար հռանկար կստեղծվի միայն Մաքսային Միության համակարգում: Այս ճշմարտության կանուխ անդրադառնալը մեծ բախտավորություն կլինի որևէ ոչ ԵՄ-ական երկրի համար: Իսկ ԵՄ-ին նոր միացած տկար տնտեսությունները արդեն խմում են ֆինանսական ճգնաժամի դառն բաժակը: Սա իրականություն է, ենթադրություն չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031