
Ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երեւանի տարբեր դպրոցներից, նրանցից մեկը՝ Արցախից: Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվեցին գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորեցին տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձեւավորման եւ ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետեւ յուրաքանչյուրը նշված փուլերով անցավ իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրենց հետաքրքրող նյութերը:
Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում՝ հետեւյալ հասցեով, ու կոչված են թանգարանի թաքուն անկյուններն ու անծանոթ հերոսներին բացահայտել ինչպես վաղեմի այցելուների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հենց այս կարճ ֆիլմերի շնորհիվ ցանկություն կունենան անձամբ տեսնելու ներկայացվածը: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:
Առաջիկա օրերին մասնակիցները խումբը ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն դրանք նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:
«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երեւանի եւ մարզերի այլ թանգարաններում:
Մամլո հաղորդագրություն



















































