Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանյանի աջակիցներին մի տոպրակ պաղպաղակով պարգեւատրեցին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 22:19

«Ծածկած շուկայի» դիմաց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակցիան այսօր տեղի չունեցավ:

Թեեւ նախաձեռնության անդամները նախապես որոշել էին երթով Կոմիտասից գալ շուկա, բայց ճանապարհի կեսից մտքափոխվել էին:

IMG_1280

 

Այդ ընթացքում Կոմիտասում ակտիվիստների դեմ դուրս եկած  Սամվել Ալեքսանյանի աջակիցները հասցրին արագ վերադառնալ «Ծածկած շուկա» եւ այստեղ արդեն սպասող խմբի հետ պատրաստվում էին դիմավորել ակտիվիստներին:

IMG_1277-(1)

Շուկայի հետնամասում այսօր ակտիվ անցուդարձ էր: Սամվել Ալեքսանյանի աջակից կանայք խմբերով հավաքվում էին այդ հատվածում, հերթով մտնում շուկա, ու տոպրակներով պաղպաղակ ձեռքներին, դուրս գալիս շուկայից: Կանանց մի մասն էլ այնքան անհամբեր էր, որ պաղպաղակը հենց շուկայի դիմաց բացում ու սկսում էին «լպստել»:

IMG_1282

Սամվել Ալեքսանյանի աջակիցները պնդում էին, որ մի տոպրակ պաղպաղակը ոչ թե ակցիաներին ակտիվ մասնակցելու պարգեւատրումն է, այլ շուկայում այս անգամ էլ ակցիայի պաղպաղակ է: Շուկայի ներսում աշխատակիցները զարմացան մեր հարցից, երբ հետաքրքրվեցինք պաղպաղակի ակցիայով. «Ի՞նչ ակցիա, ակցիա չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031