Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Քնարյանը հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը 2026 թ. մայիսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի Սամվել Ալեքսանյանը. shamshyan.com

Սեպտեմբեր 15,2026 11:37 Share

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն (լուսանկարում) և հայտնել, որ 2025 թվականի ապրիլ ամսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով։

Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։ Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։

Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930