Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյան. «Ընդդիմախոսներս քանի ամիս է` ստում են»

Հոկտեմբեր 26,2013 14:55 Share

Քիչ առաջ «Արամ Խաչատրյան»  համերգասրահում բացվեց Հայաստանի երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության  արտահերթ համագումարը, որը նաեւ միության նախագահ պետք է ընտրի: Համերգասրահի շքասրահում բաժանվում էր գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հիմնական ընդդիմախոս Արամ Սաթյանի նախընտրական բուկլետ-ծրագիրը:730617_673736185972789_841779773_n

Մեկ ուրիշ խումբ էլ տարածում էր  «Հայ  երիտասարդ կոմպոզիտորները ասում են ո՛չ  Ռոբերտ Ամիրխանյանի թեկնածությանը» վերնագրով թռուցիկներ:1376127_673735482639526_1915333200_n (1)

Ռոբերտ Ամիրխանյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ իրենց համագումարում կկրկնվի գրողների միության համագումարի սցենարը եւ բանը կհասնի փոխադարձ վիրավորանքների, ասաց, որ հասարակության մեջ չարացածությունը աճել է, իսկ դա  գալիս է սուտը հիմնավորելու ոմանց ցանկությունից: Մեր հաջորդ հարցին՝ նկատի ունի այն, որ իր ընդդիմախոսները ստո՞ւմ են, պարոն Ամիրխանյանը պատասխանեց. «Բա էս քանի ամիս է` ինչո՞վ էին զբաղված»:

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը չցանկացավ ԶԼՄ-ներին առանձին հարցազրույց տալ, ասաց, որ քանիցս արտահայտել է իր տեսակետը:

Համագումարը բացեց անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, որը կարեւորեց Հայաստանի կոմպոզիտորական դպրոցի անուրանալի ներդրումը հայ մշակույթում:

Այնուհետեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Խաչատրյանի, Միրզոյանի, Հարությունյանի գործերը՝  դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Ամիխանյանը կմնա պատմությամ մեջ որպես տաղանդավոր կոնպոզիտոր ու ինտելեկտուալ հայ տղամարդ, իսկ Սաթյանին շնորհավորում եմ, թող օրինակ վերցնի Ամիրխանյանից ու իր էներգիան միավորի ու առաջ գնա….

Պատասխանել