Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի աջակիցները հայհոյեցին լրագրողներին

Հոկտեմբեր 28,2013 21:13

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր փորձեցին «Փակ շուկա» մտնել, բայց Սամվել Ալեքսանյանի աջակիցները փակեցին ճանապարհը ու սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:

Ալեքսանյանի աջակիցներն այնքան էին ոգեւորվել, որ նմանատիպ հայհոյանքներ էին աջ ու ձախ ուղղում նաեւ լրագրողներին եւ  «գրանտակերների գրպանի շուն» անվանում:

Նրանք, սուլելով հարձակվում էին օպերատորների եւ ակցիան  տեսանկարահանող լրագրողների վրա, իսկ ոստիկանները ոչ մի կերպ չէին արձագանքում:

Ավելի ուշ հոգեկան խանգարում ունեցող մի տարեց մարդու, նրանք սովորեցնում էին հարձակվել լրագրողների վրա: Հոգեկան խնդիրներ ունեցող այդ մարդը հրելուց, հայհոյելուց հետո, քարը վերցրեց եւ վազեց օպերատորներից մեկի հետեւից: Միջամտեցին ոստիկանները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031