Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն  Ամիրյանը՝ սայթաքումների եւ գերբնական ուժերի մասին

Դեկտեմբեր 26,2016 15:04

Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ որն է համարում իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված ամենամեծ վրիպումը:

«Իմ կարծիքով սայթաքումներ չեն եղել»,-վստահ պատասխանեց նախարարը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ վերջապես ծանոթացե՞լ է ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկին որովհետեւ վերջերս «Ազատություն» ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսին  հայտարարել էր, թե  «Ծածկած շուկան» մշակույթի հուշարձանների ցանկում չի եղել, մինչդեռ 1968 թվականից «Ծածկած շուկայի» շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ:

«Ինձ հետո շտկեցին, ինձ շտկեցին…Գիտեք՝ հնարավոր չէ երեք ամսում ծանոթանալ բոլոր ցանկերի, օրենքների հետ… գերբնական ուժերի դեպքում էլ դա հնարավոր չէ»,-պատասխանեց մշակույթի նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031