Նրան հնարավորություն չեն տվել խնդիրը ներկայացնելու վարչապետին
2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 73-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը 6 տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը կնոջ խոսքով՝ առաջացել է տան խոնավությունից: Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, Նարենգյուլն էլ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ էր աշխատում: 1987թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր՝ Ոսկեպար: Մինչ տեղափոխումը նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:«Երազումէինքհայրենիքումտունսարքել,սակայնայնսողանքիտակէ»,-ասումէտիկինՆարենգյուլը: Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած ողջ սննդամթերքը փչացել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Շուրջ երկուսուկես տարի շարունակվող սողանքի, խոնավության պատճառով Նարենգյուլի տան հեռուստացույցը, փոշեծծիչը, երկու ձեռագործ գորգերը, հայելիով պահարանը շարքից դուրս են եկել, փչացել: Ն. Հարությունյանը երկրորդ խմբի հաշմանդամ է, տեսողության մեծ խնդիրներունի.ձախաչքըերկուանգամվիրահատվելէ: Ն. Հարությունյանը տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, Տավուշի մարզպետարան եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, հարցը ներկայացվել է կառավարություն: 2011 թ. հուլիսի 5-ին հաշմանդամ կինը իր տան վիճակը ներկայացրեց Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս մեր ներկայությամբ եղավ սողանքի վայրում, ծանոթացավ Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին: Մարզպետը խոստացավ աջակցել: Մարզպետարանի միջոցով պետբյուջեից 200 հազար դրամ օգնություն է ցուցաբերվել Ն. Հարությունյանին: Տիկին Նարենգյուլն ասաց, որ այդ գումարը մաս-մաս է տրվել, այն տրվել է որպես իր աչքը բուժելու ծախս: Նա 4 զավակ ունի, սակայն նրանք առանձին են ապրում, սոցիալական վատ վիճակում են, չեն կարող օգնել: Իսկ սողանքը չի սպասում,տան կրած վնասները մեծանում են:
2013թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սահմանամերձ Ոսկեպարում մասնակցել է համայնքային կենտրոնի բացմանը: Տիկին Նարենգյուլը մեզ ասաց, որ փորձել է մոտենալ վարչապետին, ներկայացնել իր տան խնդիրը, սակայն դա նրան թույլ չեն տվել, նա կարողացել է միայն իր նամակը հանձնել վարչապետին ուղեկցող պաշտոնատարներից մեկին: Ն. Հարությունյանն ասաց, որ առանձնատան կից շինություններն սողանքից քանդվել են եւ արդեն փակում են տան մուտքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: