Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովը դիմել է Լատվիային՝ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով

Նոյեմբեր 05,2013 23:49

amerikayidzayn.com. Ռուսաստանի կառավարության քննադատ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքական գործիչներին այս երկրի քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով՝ նշելով, որ Լատվիայի քաղաքացիություն ունենալը կնպաստի Ռուսաստանում քաղաքական իր գործունեության իրականացման հարցում:

Լատվիայի քաղաքական գործիչներին ուղղված նամակում Կասպարովը նշել է, որ Լատվիայի քաղաքացիությունը «հնարավորություն կընձեռի աշխատել Ռուսաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքներն ու ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը»:

«Լատվիայի ցանկացած քաղաքացի ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, քաղաքական գործընթացում մասնակցելու և անօրինական հետապնդումներից չվախենալու իրավունք», – գրել է Կասպարովն իր նամակում, որտեղ նշել է նաև, որ ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930