Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ, հայհոյանքներ՝ ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2013 19:40

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ միջադեպ գրանցվեց: Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ելույթի ընթացքում երկու կին՝ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած, անցան հանրահավաքի մասնակիցների միջով եւ բարձր գոռոցներով հավաքվածներին կոչ արեցին հեռանալ ու «Իզուր մի՛ կանգնեք ժողովուրդ, պարա՞պ եք: Սրանք հարց լուծող չեն, սաղ սուտ են, ոչ մի բան էլ չի փոխվելու էս երկրում» ասելով՝ հեռացան:

Այս կանանց մոտեցավ հանրահավաքի մասնակիցներից մի կին եւ հորդորեց չխանգարել ու հանգիստ հեռանալ: Բայց «խանգարողները»  սկսեցին վերջին հայհոյանքները տալ նրա հասցեին՝ պնդելով, թե այդ կինն իրենց հետ ոչ թե հանգիստ է խոսել, այլ ասել է «սիկտիր եղեք այստեղից»:

Միջամտեցին ոստիկանները: «Իմ մակարդական այնքան է, որ ես ուղղակի ձեռք չբարձրացրի նրա վրա, թե չէ մազերը կպոկեի»,- ոստիկանին պատմում էր հայհոյող կինը:

Ոստիկանները նրանց ուղեկցելով հեռացրին հրապարակից, իսկ ավելի ուշ այդ կանայք ծիծաղելով հեռացան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930