Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի թիմը միաձուլումն է երիտասարդական ավյունի եւ պրոֆեսիոնալ փորձառության. Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի ցուցակի մասին

Ապրիլ 18,2026 13:42 Share

«Գնում ենք կռվի, չէ՞… Վճռական ճակատամարտի… Չեք մոռացել չէ՞ 1988-ի կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»… Շատ ոգեւորված եմ ցուցակի կազմման գործընթացով, շատ մարտունակ, ընտրություններում մրցունակ ցուցակ է ստացվել, ՀԱԿ-ի ներկայացված թիմը ոնց որ միաձուլումը լինի երիտասարդական ավյունի եւ քաղաքական ու պրոֆեսիոնալ փորձառության… Ունենք եւ 1988-ի բովով անցած վետերանների համաստեղություն, եւ ավելի երիտասարդական սերունդ, որը նույն պայքարի ոգով կոփվեց 2007-2015 թվականներին…

Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա, որ ՀԱԿ ցուցակում իր տեղն է զբաղեցրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Իր այդ քայլով եւ մեր այս քայլով ընդգծում ենք 1988-ից սկսած մեր ժողովրդական շարժման շարունակականությունը»,- ՀԱԿ համագումարին ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը:

«Մեր կուսակցությունում ունենք Ղարաբաղ կոմիտեի 2 անդամ՝ մեկը մեր կուսակցության հիմնադիր, կուսակցության նախագահ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը ղեկավարել է 2 շարժումները 1988-ից մինչեւ 91 թթ, նաեւ 2007-ից 2015 թթ համաժողովրդական շարժումները: Վստահ եմ, որ ստեղծելու ենք նաեւ երրորդ ալիքը: Այդ օրը գալու է…»,-ասաց Զուրաբյանը:

Տեսանյութը՝ այստեղ

Նա ընդգծեց, որ իրենց նախընտրական ծրագրի միջուկն է կազմում մի քանի խնդիրների լուծումը, որոնցից առաջինը ինքնիշխան խաղաղության հաստատումն է, որը չի արվում այս իշխանությունների կողմից:

Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ ՀԱԿ վարչապետի թեկնածուի, այն է, որ Հայաստանում չպետք է թույլ տրվի հիբրիդային պատերազմ. «Դա Հայաստանի վրա կախված ամենամեծ վտանգներից է, որը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում ունենք թույլ իշխանություններ, որոնք խոցելի են, ըստ էության այլեւս լեգիտիմ չեն, եւ իրենց  իշխանությունը հենում են օտարածին օրակարգերի սպասարկման վրա»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ համագումարը՝ ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930