Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է. «Ամոթ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին»

Նոյեմբեր 15,2013 14:35

cuyc_03 cuyc_02 cuyc_01 cuyc_04Այս պահին ՀՀԿ գրասենյակի դիմաց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը բոյկոտող հարյուրից ավելի քաղաքացիներ շարունակում են ներկայացնել իրենց պահանջները՝ ՕԵԿ-ականներին եւ ՀՀԿ-ականներին անվանելով վախկոտներ:

«Ասում ենք՝ stop պարտադիր դրամահավաքին: Պահանջում ենք ՀՀԿ-ից գնալ ԱԺ եւ միանալ այսօր ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստին եւ չբոյկոտել: Պահանջում ենք գնալ եւ բացատրություն տալ»,- ասաց դաշնակցական ակտիվիստ Գերասիմ Վարդանյանը:

Մի ուրիշ ակտիվիստ էլ շարունակեց. «Եկել ենք պահանջելու չբոյկոտել այսօրվա արտահերթ նիստը եւ լսել այն հիմնախնդիրները, որոնք հունվարի մեկից օրենքի կիրառման դեպքում ի հայտ են գալու: Այդ խնդիրների մասին քսանհինգ կետից բաղկացած փաստաթուղթ ենք ներկայացրել»:

Մի ուրիշ ակտիվիստ էլ ներկայացրեց օրենքի բացերը. «Կան հիմնական հարցեր, որոնց պատասխանները չենք ստացել այս ամիսների ընթացքում: Առաջին հարցը վերաբերում է ՝ օրենքի պարտադիր բաղադրիչին, անհասկանալի է, թե ինչու հենց պարտադիր, ոչ ոք      այդպես էլ կարծիք չհնչեցրեց, թե որն է այն իրավական հիմքը, որով այդ օրենքը պետք է լինի պարտադիր: Հաջորդ հարցը վերաբերում է թվականին, թե ինչու հենց 1974 թվականից հետո ծնվածները պետք է վճարեն այդ գումարը, ինչու հատկապես հինգ տոկոս, ինչու հաշվի չեն առնվել քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները, որոնց առկայության դեպքում մարդիկ չեն կարողանա մուծել իրենց վարկերը, երեխաների ուսման վարձերը: Այս կուտակային կենսաթոշակը իջեցնում է մարդկանց աշխատավարձը ավելի քան վեց ու կես տոկոսով, այսինքն` հարկվում է հարկված աշխատավարձից: Ինչո՞ւ պետք է գործազուրկ քաղաքացին, օրինակ` վաթսուն տարեկան լինելով, երեք տարի սպասի կենսաթոշակային տարիքին, որ ստանա իր գումարը: Եթե դա իրենց սեփականությունն է, ինչու չեն կարող տնօրինել իրենց իսկ գումարը: Քանի մենք չունենք ոչ մի բացատրություն, դիմում ենք կառավարությանը ու ԱԺ-ին՝ հետաձգել այս օրենքը, վերանայել պարտադիր ու մնացյալ կետերը»:

cuyc_09 cuyc_06 cuyc_07 cuyc_08

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930